«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ամառային արձակուրդներ. որքա՞ն կարժենա հանգիստը Սեւանում եւ ծովափում

21:38, 10 հուլիսի

Ամառային սեզոնի մեկնարկի հետ մեզանից գրեթե յուրաքանչյուրի մտքում անվերջ պտտվում է շուտափույթ հանգստի մեկնելու միտքը, միայն թե՝ ո՞ւր մեկնել, այս է խնդիրը եւ, թերեւս, գլխավոր հարցը։

Նման խնդրի առջեւ կանգնում են հատկապես այն մարդիկ, ովքեր ֆինանսական սուղ միջոցներ ունեն եւ չեն կարող իրենց թույլ տալ մեկնել, օրինակ, Մալդիվյան կղզիներ։ Սակայն, ունենալ սուղ միջոցներ՝ չի նշանակում զրկվել հանգստից, չէ՞ որ հանգստի ավելի մատչելի տարբերակներ կան, որոնց մասին էլ այսօր կխոսենք։

Ամառային հանգստի լավագույն ձեւերից է լողափնյա հանգիստը, սակայն այս հարցում մեր՝ հայերիս բախտն առանձնապես չի բերել։ Ծով չունենք, իսկ Սեւանում էլ այնպիսի աստղաբաշխական թվեր են գործում, որ վախենում ես նույնիսկ մտածել դրա մասին։ Անգամ մեկ օրով Սեւան մեկնելը, կապուտակ ափին պառկելն ու սնվելը կարող է շատ թանկ արժենալ՝ հաշվի առնելով, որ լողափերի մեծ մասը վճարովի է (անվճարի մասին նույնիսկ չերազեք. այնտեղ գրեթե երբեք ազատ տեղ չի լինում):

Դե, եթե Սեւան գնալ չի ստացվում, կարելի է մեկնել հարեւան երկիր, ուր ե’ւ ծով կա, ե’ւ հանգստի  համեմատաբար մատչելի պայմաններ։ Այսպես, ամենահամեստ հաշվարկներով Վրաստանի ծովափնյա քաղաքներում՝ Քոբուլեթի, Բաթումի, Ուռեկի, հանգստանալը մեկ շաբաթվա համար մեկ անձին կարժենա 50-100 հազար դրամ՝ ներառյալ ճանապարհածախսը, մնալը եւ սնունդը։


Վրաստան կարելի է մեկնել ինչպես սեփական ավտոմեքենայով, այնպես էլ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով եւ գնացքով։

Միկրոավտոբուսների միակողմանի տոմսը դեպի Վրաստանի նշված հանգստավայրեր սկսում է 10 հազար դրամից, գնացքի տոմսը մի փոքր թանկ արժե՝  ընդհանուր վագոնի միակողմանի տոմսը՝ սկսած 11 հազար դրամից։

Ներկայումս տուրիստական գործակալությունները բազմաթիվ փաթեթներ են առաջարկում Վրաստանում հանգստանալու համար, բայց, ենթադրենք, թե դուք չեք ցանկանում ավել գումար տալ տուրիստական ընկերություններին եւ որոշում եք սեփական նախաձեռնությամբ մեկնել հանգստանալու։ Իսկ դա այնքան հեշտ է։ Վրացական նշված քաղաքներ հասնելուն պես՝ դուք ստիպված չեք լինի այս ու այն կողմ ընկնել եւ հյուրատուն փնտրել։ Հյուրատերերն իրենք ձեզ կմոտենան եւ կառաջարկեն իրենց ծառայությունները։ Նման տների սենյակների օրավարձը, որոնց սանհանգույցը եւ խոհանոցը սովորաբար ընդհանուր է լինում բոլորի համար, հունիս եւ հուլիս ամիսներին մեկ անձի համար սկսվում է 2000 դրամից, օգոստոս ամսին վարձը, ինչպես նաեւ սնունդը, մի փոքր թանկանում է։

Լողափերն անվճար են, ուստի միակ խնդիրը, որը դուք պետք է լուծեք, սենյակն է եւ սնունդը։ Ասել, որ Քոբուլեթիում սննդի բարձակարգ կետեր, ռեստորաններ կան, սուտ կլինի, սակայն յուրաքանչյուր քայլի կան խանութներ, մարկետներ, որտեղ վաճառվում է ամեն ինչ։ Դրանց գները հիմնականում չեն տարբերվում երեւանյան շուկայի եւ խանութների գներից։

Ինչ վերաբերում է Բաթումիին կամ Ուռեկիին, ապա այստեղ գները մի փոքր բարձր են, քան Քոբուլեթիում։

Եկեք կատարենք պարզ մաթեմատիկական հաշվարկ։ Ենթադրենք դուք յոթ օրով ցանկանում եք հանգստանալ Քոբուլեթիում։ Մեկնում եք միկրոավտոբուսով՝ երկկողմանի տոմսը՝ 20 հազար դրամ, վարձակալում եք 2500 դրամ օրավարձով սենյակ (7x2500=17,500), սննդի վրա ամեն օր ծախսում եք միջինը 2000 դրամ (7x2500=14,000)։ Ստացվում է, որ մեկ անձը Քոբուլեթիի ծովափում կարող է մեկ շաբաթ հանգստանալ ընդամենը 51,500 դրամով։

Վերը նշվածով բնավ Վրաստանի հանգստավայրերի գովազդը չենք անում եւ չենք հորդորում մեր հայրենակիցներին իրենց գումարները ծախսել արտերկրում։ Պարզապես միջին խավի ներկայացուցիչներին այլընտրանքային հանգստի տարբերակներ ենք առաջարկում։ Արդարացի լինելու համար, սակայն, եկեք տեսնենք, թե նույն հանգիստը Սեւանի ափում որքան կարժենա մեկ անձի համար։

Սեւանում առկա հանգստյան տներում մեկ անձի համար գործող օրավարձը միջինը կազմում է 15-20 հազար դրամ, որի մեջ կարող է ներառված լինել նախաճաշ եւ անգամ ներառված չլինել։ Ստացվում է, որ Սեւանում մեկ անձը յոթ օր հանգստանալու համար պետք է վճարի միջինը 150 հազար դրամ, եւ սա առանց սննդի եւ ճանապարհածախսի։ Իհարկե, Սեւանում կան ավելի մատչելի վայրեր՝ քոթեջներ, տներ, որտեղ համեմատաբար մատչելի գներ են, սակայն այստեղ էլ սեզոնի թեժ շրջանում գները մխիթարիչ չեն՝ սկսվում են մեկ անձի համար 4000-5000 դրամ օրավարձով։

Հ.Գ. Հայաստանի պայմաններում շատ անձանց համար անգամ 50 հազար դրամով հանգստանալն է թանկ հաճույք, ուստի նրանք ստիպված են լինում իրենց հասանելիք արձակուրդն անցկացնել տանը՝ բազմոցին պառկած։ Սակայն հանգստանալու համար ամենեւին էլ պարտադիր չէ ծովափ մեկնել։ Ժամանակն անցկացնելու բազմաթիվ այլ եղանակներ կան, որոնց էլ առաջիկայում խոստանում ենք անդրադառնալ։

Շ.Շ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել