«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ադրիանո Չելենտանոն եւ Կլաուդիա Մորին նշել են իրենց ոսկյա հարսանիքը

14:32, 14 հուլիսի

Ադրիանո Չելենտանոն եւ Կլաուդիա Մորին նշել են իրենց ոսկյա հարսանիքը, հայտնել է ansa.it-ը։

Այս կարեւոր իրադարձության կապակցությամբ Ադրիանո Չելենտանոն եւ Կլաուդիա Մորին գիրք են գրել։ Գրքի հեղինակն է դերասանուհի, երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, Չելետանոյի կյանքի ուղեկից 70-ամյա Մորին։

Նա չի խուսափել գրքում ընդգրկել անձնական խոստովանություններ, որոնք հանդիպում են «օրագրի» պատմության ողջ ընթացքում։

Սակայն 76-ամյա Չելետանիոյի կինը  չի ներկայացրել իրենց կյանքը միայն վարդագույն տեսանկյունից. ինչպես բոլոր զույգերի մոտ, այնպես էլ իրենց դեպքում եղել են խնդիրներ  (օրինակ, Չելենտանոյի խանդը)։ Մորին գրքում հիշատակել է հետեւյալ դեպքը. «Մի անգամ Չելետանոն կտրել էր իմ բոլոր կարճ կիսաշրջազգեստները։ Եվ այդ ժամանակ ես մտա ամենաթանկ խանութը եւ գնեցի ամենաթանկ կարճ կիսաշրջազգեստները»։ Ի դեպ, գրքում կան նաեւ լուսանկարներ՝ վերցված անձնական արխիվից։

Նշենք, որ այս երջանիկ զույգը միասին է արդեն մոտ 52 տարի։ Ամուսնությունից առաջ նրանք երկու տարի նշանված են եղել։ Նրանք ծանոթացել են «Ինչ-որ տարօրինակ տիպ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Կլաուդիան պատմել է, որ նա անգամ չի ցանկացել խաղալ ֆիլմում եւ նրան ստիպել է քույրը, ով եղել է Անդրեանոյի երկրպագուն։ Նրանք ամուսնացել են երկու տարի անց Գրոսետո քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցում։ Զույգն ունի երկու դուստր՝ Ռոզիտան (49 տարեկան) եւ Ռոզալինդան (45 տարեկան() եւ մի որդի՝ Ջակոմո Չելենտանոն։ Աղջիկները դերասանուհիներ են, իսկ որդին՝ երգիչ։

Բայց երկրպագուների համար ամենագլխավոր նվերը նրանց անձնական արխիվից վերցված լուսանակրներ են։ «Մենք շատ-շատ ենք համբուրվել, եւ այդպես էլ շարունակում ենք մինչ հիմա»,- գրել է Մորին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել