Այս շոգ եղանակին՝ այն էլ երեկոյան, Ձեր ուղեղը չծանրաբեռնելու համար որոշել ենք ներկայացնել մի քանի ասացվածքներ սեքսի մասին։ Համացանցը փորփրելով՝ մենք գտանք տասը այդպիսի հիանալի ասացվածք։
Ոչ մի կին հեշտանք չի ապրում խոհանոցի հատակը փայլեցնելուց։
Բեթի Ֆրիդան, ամերիկացի գրող
***
Առանց սիրո սեքսը դատարկ եւ ծիծաղելի երեւույթ է. սերն էլ՝ առանց սեքսի
Հանթեր Թոմսոն, ամերկացի գրող եւ լրագրող
***
Մահվան մահճում քեզ չի հետաքրքրում, թե սիրեկաններից ով է ավելի լավ անկողնում։
Ժանին Ֆրոսթ, ամերիկյան գրող եւ թղթակից
***
Մի խաչակիր իր կնոջը բարոյականության գոտի է կապում եւ դրա բանալին տալիս իր լավագույն ընկերոջը, որպեսզի այն իր հնարավոր մահվան դեպքում վստահելի մարդու մոտ մնա։ Խաչակիրը ընդամենը մի քանի մղոն էր գնացել, երբ ընկերը ձիով մոտենում է նրան եւ ասում. «Ինձ ուրիշ բանալի ես տվել»։
Անաիս Նին, ամերիկյան եւ ֆրանսիական գրող, ով հայտնի է իր էրոտիկ նովելներով եւ օրագրերով, որոնք նա 60 տարի պահել է
***
Եթե սեքսը կոշիկ լիներ, ապա ես այն կհագնեի մինչեւ մաշվելը, բայց չէի կրի հրապարակայնորեն։
Ջարեդ Քինց, ամերիկացի հումորիստ
***
...Եթե կինը ուզում է քնել տղամարդու հետ, ապա նա պատրաստ է անցնել ցանկացած պարիսպ, քանդել ցանկացած ամրոց, անգամ գտնել իր համար բարոյական արդարացում եւ ոչ մի աստծուց չի ամաչում։
Գաբրիել Գարսիա Մարկես, վիպասան եւ ակնարկագիր, քսաներորդ դարի դասական գրականության Նոբելյան մրցանակակիր
***
Ֆիզիկան նման է սեքսին. եւ մեկը, եւ մյուսը կարող են գործնական արդյունքներ ունենալ, բայց մենք դրանցով զբաղվում ենք ոչ այդ նպատակով։
Ռիչարդ Փ. Ֆեյնման, ամերիկացի ֆիզիկոս
***
Սեքսը միշտ զգացմունք է. լավ սեքսը՝ ազատության զգացում է, վատ սեքսը՝ արգելափակված զգացմունքներ։
Դիպակ Չոպրա, հնդկական ծագում ունեցող ամերիկացի բժիշկ եւ գրող, ով բազմաթիվ գրքեր է գրել ոչ ավանդական բժշկության մասին։
***
Գրքերը ավարտվում են, սեռական ակտերը վերջանում, բայց կարդալու եւ սեքսով զբաղվելու ցանկությունը անսպառ է։
Ռոբերտո Բոլանո, չիլիացի բանաստեղծ
***
Կուսությունը սեռական այլասերվածություններից ամենաանբնական երեւույթն է։
Օլդոս Լեոնարդ Հաքսլի, անգլիացի բանաստեղծ, վիպասան եւ ակնարկագիր, քսաներորդ դարի դասական գրականության ներկայացուցիչ
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը