Լիբիդոն սեռական ցանկության եւ հաճույքի զգացումն է: Լինեք կին թե տղամարդ՝ հավանաբար կցանկանաք իմանալ, թե ինչպես կարելի է բարձրացնել սեքսի հանդեպ ունեցած հետաքրքրությունը եւ Ձեր ու Ձեր զուգընկերոջ բավարարվածության զգացումը: Կամ միգուցե ցանկանում եք իմանալ, թե ինչպես կարելի է վերականգնել այս նույն զգացումները կամ խանգարված սեռական ֆունկցիաները: Լիբիդոն կյանքի տարբեր իրավիճակներում կարող է եւ նվազել, եւ բարձրանալ ու սա զույգի խնդիրն է:
Մեր սեքսուալ կյանքը ուղիղ համեմատական է մեր զգայական վիճակին: Եվ նույնիսկ նյարդային ամենափոքր գերծանրաբեռնվածությունը կարող է ազդել կյանքի հիմնական ոլորտների վրա: Հետեւաբար, պետք է խուսափել սթրեսներից, հետեւել առողջությանը, կենսակերպին եւ սննդակարգին: Լիբիդոյի նվազումը կախված է տարբեր գործոններից:
Սթրեսը, ալկոհոլի եւ թմրանյութերի չարաշահումը, ոչ ճիշտ ապրելակերպը միակ հոգեբանական պատճառներ են: Բայց կան նաեւ մի շարք հիվանդություններ (սիրտ-անոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, կանանց մոտ՝ դաշտանադադար, հետծննդաբերական դեպրեսիա եւ այլն), որոնք ազդում են զույգերի սեռական կյանքի վրա: Որպեսզի Ձեր եւ Ձեր ընտրյալի կյանքը սկանդալի չվերածվի, պետք է անհապաղ լուծել այդ խնդիրը: Բայց ինչպես բարձրացնել լիբիդոն: Առաջին հերթին պետք է դիմել մասնագետին (այս դեպքում սեքսապաթոլոգին), հասկանալ իրավիճակը, գտնել սեռական խանգարումների պատճառները, եւ եթե կան որոշակի հիվանդություններ, սկսել դրանց բուժումը:
Հայտնի է, որ սեռական ցանկությունը կապված է արյան մեջ տեստոստերոն հորմոնի մակարդակով: Այդ պատճառով առաջին հերթին պետք է ստուգել արյան մեջ այս հորմոնի քանակը եւ հետո սկսել բուժումները:
Եթե պարզվում է, որ տեստոստերոնի մակարդակը ցածր է, ապա հորմոնալ թերապիա է նշանակվում. այժմ կան նաեւ հորմոնալ պլաստիրներ, որոնք պարունակում են տեստոստերոն եւ այլ հորմոններ: Կանանց մոտ լիբիդոն կարելի է բարձրացնել տզրուկաբուժության միջոցով: Պետք չէ նաեւ մոռանալ ավանդական բժշկության մասին: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում օգտագործվում են աֆրոդիզիակներ: Դրանց թվին են պատկանում այնպիսի խոտաբույսեր, ինչպիսիք են ժենշենը, կիտրոնի խոտը, դամիանը, էլեուտերոկոկն ու նեխուրը: Այս խոտաբույսերը կարելի է պատրաստել որպես թեյ, կամ մանրացված վիճակում օգտագործել որպես համեմունք: Լիբիդոն բարձրացնում են նաեւ կծու համեմունքները, դարչինն ու հիլը, ծովամթերքները, մեղրը, թուզը, ընկույզը, դառը շոկոլադը, բանանը:
Սեռական կյանքի վրա դրական կարող են ազդել նաեւ մաքուր օդին զբոսնելն ու սպորտով զբաղվելը:
Այս խնդիրն ունեն եւ տղամարդիկ, եւ կանայք, բայց պետք է հստակ տարբերակել «տղամարդկանց լիբիդո» եւ «կանանց լիբիդո» հասկացությունները:
Սեռական պոտենցիալը կախված է տղամարդու առողջությունից: Իսկ ինչպե՞ս բարձրացնել լիբիդոն տղամարդու մոտ: Անկասկած, տղամարդու արյան մեջ նույնպես կա տեստոստերոն հորմոն եւ պետք է հետեւել դրա մակարդակին: Եթե տղամարդը զգում է, որ իր մոտ սեռական ցանկությունը եւ հաճույքը նվազել է, պետք է դիմել բժշկի: Դա կարող է պայմանավորված լինել էնդոկրին համակարգի եւ վահանաձեւ գեղձի խնդիրներով: Եթե ունեք այս խնդիրը, ապա բժիշկը կնշանակի անհրաժեշտ բուժում եւ կտա խորհուրդներ: Իսկ կանայք այդ ժամանակ պետք է խուսափեն տանը սթրեսային իրավիճակներ ստեղծելուց եւ ավելի ուշադիր լինեն իրենց ամուսնների նկատմամբ: Տանը տղամարդու լիբիդոն կարելի է բարձրացնել «ռոմանտիկ ընթրիքով»: Սակայն պետք չէ ընթրիքի համար պատրաստել ծանր, մսային ուտեստներ (չնայած տղամարդիկ հենց դա էլ սիրում են), քանի որ տղամարդը այդպիսի ընթրիքի վրա կծախսի իր ողջ ուժերն ու էներգիան եւ գիշերը կնոջ հետ անցկացնելու ցանկություն հազիվ թե լինի: Տղամարդու օրգանիզմը շատ ցինկի կարիք ունի, հետեւաբար նախընտրելի է օգտագործել ծովամթերք, վարսակ, տավարի լյարդ, կոճապղպեղի արմատներ եւ հում ձու:
Օգտակար են նաեւ ֆոսֆոր պարունակող մթերքները. այս միկրոէլեմենտով հարուստ են գարեջրաեփման խմորիչը, դդմի սերմերը, ընկույզը, սխտորը, ծովախեցգետինը, սունկը, չամիչը, անարատ կաթը, տավարի միսը: Նրա օրգանիզմը վիտամիններ С, Е եւ В վիտամինային խմբի կարիք ունի: В վիտամինային խմբով հարուստ է ձուն, բանաը, միսը, ծովամթերքը եւ պանիրը, վիտամին С-ով՝ բոլոր ցիտրուսային մրգերը, խորոված կարտոֆիլը, սեւ հաղարջը, կաղամբը, խնձորը, դեղձը, խուրման, իսկ վիտամին Е-ով՝ լոբազգիները, նուշը, սաղմոնը, ձիթապտղի յուղը, սպանախը, վարսակի ալյուրը: Այսպիսով, լիբիդոն բարձրացնելու եւ սեռական ցանկությունը վերականգնելու համար պետք չեն տիեզերական ջանքեր գործադրել:
Աղբյուրը՝ infowoman.com.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)