Համակարգչի առաջ երկար աշխատելուց, հեռուստացույց դիտելուց հետո շատ հաճախ մեր աչքերը կարմրում են, սուր ծակոց կամ հոգնածություն է առաջանում։ Իսկ ինչպե՞ս տնային պայմաններում կարելի է արագ ազատվել այս ամենից։ Եթե Ձեզ մոտ աչքերի կարմրություն է առաջացել եւ եթե գիտեք դրա պատճառը, ապա այս հոդվածը Ձեզ համար է։
Առաջին բանը, որ կարող եք անել այդ դեպքում, տաք թեյով կոմպրեսն է։ Այն կօգնի հանգստացնել աչքերը, ինչից հետո կարմրությունը կանցնի։ Իսկ ինչպե՞ս պատրաստել այս կոմպրեսը։ Ամեն ինչ շատ պարզ է. պետք է թեյ պատրաստել եւ երեք րոպե անց թեյի փաթեթը հանել բաժակից եւ թողնել, որ թեյը մի քիչ զովանա։ Այս ամենից հետո կոպրեսը կարելի է արդեն դնել փակ աչքերին եւ թողնել երեք րոպե։ Այնուհետեւ պետք է լվացվել սառը ջրով։ Կոմպրեսն օգտագործելուց հետո աչքերը կհանգստանան եւ այլեւս չեն ցավի։
Կարմրած աչքերը հանգստացնելու երկրորդ տարբերակը. վերցրեք երկու տեսակի ջուր. մեկը՝ տաք, մյուսը՝ սառը։ Մարլայի կտորը սկզբում ընկղմեք տաք ջրի մեջ, դրեք աչքերի վրա, հետո սառը ջրի մեջ եւ նորից դրեք աչքերի վրա։ Մի քանի անգամ կրկնեք այս գործընթացը եւ կտեսնեք, թե ինչպես է աչքերի ցավն արագ անհետանում։
Աղբյուր՝ ru.wikihow.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում