Կարեն Բոքսյանի «Ты в моей душе» երգի տեսահոլովակը վերջերս է թողարկվել եւ արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել։ Այս երգի յուրահատկությունն նրանում է, որ այն արդեն սիրվել է ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում։ NEWS.am STYLE –ին հաջողվել է կապ հաստատել երգչի հետ, ով այժմ ապրում է ԱՄՆ-ում, եւ խոսել ոչ միայն տեսահոլովակի, այլեւ Կարեն Բոքսյանի անձնական կյանքի մասին։
Կարեն, «Ты в моей душе» երգը Ձեր ռեպերտուարում նոր չէ։ Ինչու՞ որոշեցիք նորից երգել այն եւ նկարահանել տեսահոլովակ։
Ժամանակը ցույց է տվել, որ այս երգը չի կորցրել իր արդիականությունը, եւ այն բավականին սիրված է ժողովրդի կողմից։ Ես համոզված եմ, որ երգի նոր տարբերակն ու տեսահոլովակը անակնկալ էր ունկնդիրների համար։
Ինչքանո՞վ է Ձեզ հարազատ տեսահոլովակի հերոսն ու նրա արարքները։
Տեսահոլովակի սյուժեն շատ բնական եւ ինձ հոգեհարազատ է ստացվել։ Կարծում եմ, որ հերոսը շատ լավ է խաղացել իր դերը. այս հարցում իր ներդրումն ունի նաեւ ռեժիսոր Սերժ Գաբյանը։ Մեր երկուսի միջեւ կար հոգեբանական «պայմանագիր», որի արդյունքը եղավ այս տեսահոլովակը։
Այսինքն՝ Դուք նույնպե՞ս ռոմանտիկ եւ միակնասեր անձնավորություն եք։
Այո, ճիշտ եք ռոմանտիկ, բայց ոչ՝ միակնասեր։
Իսկ հիշու՞մ եք Ձեր առաջին սիրուն։
Իհարկե, չէ՞ որ առաջին սերը ամենաբնական եւ անկեղծ զգացումն է։ Անմոռանալի է։
Իսկ հանուն սիրո Կարեն Բոքսյանն ի՞նչ զոհողությունների է պատրաստ։
Պարկեշտ եւ արժանի սիրո համար պատրաստ եմ մեծ զոհողությունների։
Ձեր սիրտն ազա՞տ է։
Իմ սիրտը հիմա ազատ է եւ ինչպես ասում եմ իմ երգերից մեկում՝ «Ես կգտնեմ քեզ, քո ժպիտը կուղեկցի ինձ...»։ Դեռեւս զբաղված եմ աշխատանքով։ Աշնանը ներկայացնելու եմ նոր երգ, բայց փակագծերը չեմ բացի հիմա։ Թող, իմ հանդիսատեսի համար անկանկալ լինի։
Իսկ Սերժ Գաբյանի հետ սկսել եք համագործակցել Երեւան գալուց հետո՞։
Մեզ ծանոթացրել է պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը, ինչի համար նրան շատ շնորհակալ եմ։
Իսկ ինչպես՞ Ձեզ ընդունեց այստեղի հանդիսատեսը, եւ պատրաստվու՞մ եք համերգ տալ այստեղ։
Յուրաքանչյուր հարցազրույցի ժամանակ ես նշում եմ, որ հայ հանդիսատեսը շատ բնական, բուռն եւ շնորհակալ հանդիսատես է։ Իհարկե, մեծ սիրով եմ պատրաստվում համերգային շրջագայություններով գալ Հայաստան, որտեղ ինձ սպասում են իմ երկրպագուները։
Պատրաստեց՝ Ադա Մարինյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը