Հայտնի գրող-սատիրիկ Միխայիլ Զադորնովը իր կարծիքն է արտահայտել «Boeing-777» ինքնաթիռի ողբերգական միջադեպի մասին։ Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Դոնաբասում կործանվել է ուղեւորատար «Boeing-777» ինքնաթիռը, որում եղել է 280 ուղեւոր եւ 15 աշխատակից։
Զադորնովը վստահեցնում է, որ այս ողբերգությունը ամերիկացիների մանրակրկիտ մտածված սադրանքն է։
Հայտնի սատիրիկի խոսքով՝ այս ողբերգության հեղինակն այն երկիրն է, որը առաջինն է հայտարարել այդ մասին. «Իսկ ով է այս ողբերգության մասին առաջինը հայտնել՝ Ամերիկան»,-գրել է Զադորնովը։
Ավելի, նա մտածում է, որ Ռուսաստանին փորձում են ներքաշել ռազմական հակամարտության մեջ.
«Ռուսաստանին փորձում են ներքաշել ռազմական հակամարտության մեջ։ Ռուսական տարածքներում հրթիռներ են բաց թողնում, իսկ Ռուսաստանը ոչ մի կերպ չի ընդգրկվում հերթական պատերզմի մեջ։ Եվրոպայում օրեցօր ավելի շատ մարդիկ են հասկանում, թե իրականում ինչ է կատարվում։ Բնականաբար, Ամերիկային անհրաժեշտ էր մի լուրջ սանդրանք կազմակերպել, որպեսզի ՆԱՏՈ-ի «խաղաղապահ» զորքերը հնարավորություն ունենան ներխուժել Արեւելյան Ուկրաինայի տարածք։ Եթե սեպտեմբերի 11-ին ահաբեկչության ժամանակ զոհվեցին հազարավոր մարդիկ, ապա Boeing-ի 300 ուղեւորը ոչինչ է Ամերիկայի համար։ Եվ պատահական չի ընտրվել հենց այս չվերթը. ինքնաթիռում նաեւ եղել են ամերիկացիներ, ու ամերիկյան քաղաքական գործիչները նույնիսկ իրենց քաղաքացիներին չեն խղճացել։ Սա մանրակրկիտ մտածված ակցիա էր, եւ ուկրաինացի զինվորները դա իրականացրել են ամերիկացի մասնագետների հետ միասին»։
Զադորնովը հասկանում է նաեւ, թե ինչու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այդպես շփոթված։ Ըստ նրա՝ ամեն ինչ այնքան լավ է մտածված եղել, որ ռուսները չեն կարողացել ոչինչ կանխատեսել։ Զադորնովը վստահ է, որ վաղ թե ուշ Ամերիկան կործանվելու է, բայց զոհերն են շատ լիելու։
«Ես կարծում եմ, որ պետք է անհապաղ մեր բանակը ռազմական պատրաստականության բերել, պատասխանել բոլոր կրակոցներին, որոնք գալիս են ուկրաինական կողմից։ Ժամանակին Դամանյան կղզում չինացիները նույնպես սադրիչ գործողություններ էին իրականացնում, եւ երբ տեղի սպաներից մեկը հրաման արձակեց ռուսական կողմից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ամեն ինչ հրթիռային համակարգերով պատել, չինացիները հանդարտվեցին։ Ճիշտ է, սպային պաշտոնի ցածրացման ենթարկեցին, բայց նաեւ պարգեւատրեցին»,- իր բլոգում գրել է Զադորնովը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն