ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա ավելի երկար մնալ ձեր կողքին։ Փորձեք ընդառաջ գնալ նրա այդ ցանկությանը՝ հետաձգելով ոչ այնքան հրատապ գործերն ու պատրաստելով նրա համար ձեր ամենաքնքուշ եւ հաճելի ժպիտը։
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին անպասելիորեն սատար կկանգի ձեզ այնպիսի մի հարցում, որից, ձեր կարծիքով, նա ընդհանրապես տեղյակ չէ եւ չի էլ լինելու։ Բարեբախտաբար, նման կարծիքը սխալ կլինի, եւ դուք մեկ անգամ չէ, որ շնորհակալ կլինեք դրա համար ճակատագրից։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք ձեր սիրելիին տասն անգամ ստիպված կլինեք ապացուցել ձեզ հայտնի ճշմարտությունները։ Ցավոք, ամեն ինչ մինչեւ վերջ բացատրել ձեզ այդպես էլ չի հաջողվի. որոշ բաներ կմնան անհասկանալի, որոնց հետ դուք ինչ-որ կերպ պետք է հարմարվեք։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր դուք հնարավոր է խանդեք ձեր սիրելիին, ընդ որում՝ ոչ հակառակ սեռի ներկայացուցիչների հանդեպ, այլ աբստրակ կամ անշունչ բաների՝ հեռուստացույցի, ֆուտբոլի, շոփինգի եւ այլն։ Ինչ խոսք, ամենից հաճելի զգացումներից չէ...
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր կողմից ասված յուրաքանչյուր բառ այսօր կլինի ծանրակշիռ եւ նշանակալից, իսկ յուրաքանչյուր ակնարկ կդիտարկվի որպես գործելու հրահանգ։ Այնպես որ, հենց այնպես բառերը մի շպրտեք։ Տասն անգամ մտածեք՝ նախքան խոսելը, հակառակ դեպքում, ձեր անձնական կյանքը անսպասելիորեն այլ հունով կընթանա։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ավելի լավ է օրն անցկացնել տանը՝ ընտանիքի եւ երեխաների հետ հեռուստացույցի առջեւ։ Այսօր առանձնապես հակված կլինեք գիտական հաղորդումներ դիտելուն, ինչը երեխաներին նույնպես օգտակար է։ Մյուս կողմից, սակայն, նման հաղորդումները երեխաների մոտ մի շարք հարցեր կառաջացնեն, եւ դուք ստիպված կլինեք շատ ժամանակ վատնել նրանց հետաքրքրքասիրությունը բավարարելու համար։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր այնքան տարված կլինեք դասերով կամ աշխատանքով, որ սիրելիի համար ոչ ուժ, ոչ էլ ժամանակ կունենաք։ Չի բացառվում, որ նա նույնպես նման կերպ վարվի ձեզ։ Իսկ դուք ցանկանու՞մ եք, որ իրար այդքան մոտ եւ հարազատ մարդիկ միմյանցից այդքան հեռու գտնվեն։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեզ տհաճ կլինի ինչ-որ թեմայի շուրջ մտածել, սակայն ձեր սիրելին մեկը մյուսի հետեւից թեմաներ կառաջարկի։ Իրավիճակից միակ ելքը՝ խնդրել նրան չշոշափել նման թեմաներ։ Նա պետք է հասկանա եւ մտածի ձեր հոգեվիճակի մասին։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելին ձեր կողմից ուշադրության պակաս կզգա։ Փորձեք ամեն հնարավոր բան անել, որպեսզի այդ պակասը որքան հնարավոր է քիչ զգացվի նրա կողմից, այլապես՝ ստիպված կլինեք ամբողջ օրը վատնել, որպեսզի նրան հանսգտացնեք եւ համոզեք ձեր անկեղծ հավատարմությունը։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր թռիչքային տրամադրությունը ձեզ չի լքի ոչ մի վայրկյան։ Դրան կնպաստեն պարաշյուտից սիրելիի հետ թռիչքը, ուղղաթիռով զբոսանքը կամ էլ պարզապես ճոճանակով ճոճվելը։ Միայն թե՝ անպայման պետք է անել դա երկուսով՝ բռնելով միմյանց ձեռքը։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրելին կփորձի ձեզ վրա որեւէ գիտական կամ քիչ գիտական փորձեր կատարել։ Հակառակվել դրան, թե ոչ, ինքներդ պետք է որոշեք։ Ամենայն հավանականությամբ, ձեզ համար ցավալի չի լինի դա, իսկ, ահա, հետաքրքրությունը փորձերի հանդեպ կարող է արթնանալ։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեզ կիշխի հուսահատությունը։ Միայն դրա շնորհիվ կարճ ժամանակահատվածում կկարողանաք հասնել անհնարինին, այդ թվում եւ անձնական կյանքում։ Այդ իսկ պատճառով անգամ եթե հուսահատություն չեք զգում, կարող եք այդ վիճակին փորձել հասնել արհեստական ձեւով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել