Երեկ Յուրմալայում տեղի է ունեցել երիտասարդ կատարողների միջազգային «Նոր ալիք» 13-րդ մրցույթի բացման արարողությունը։ Այս տարի գլխավոր մրցանակի համար պայքարում է 13 երկրի ներկայացուցիչ։
Բացման արարողությանը ներկա էին Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովն ու իր սիրեցյալը, Իգոր Կրուտոյը, Յանա Ռուդկովսկայան, Իրնա Դուբցովան, Պոլինա Գագարինան Սերգեյ Լազարեւը, Աննա Սեմենովիչը, Լերա Կուդրյավցեւան, Ալեքսանդրա Ա. Ռեւվան, Ստաս Կոստյուշկինը եւ Լիպան եւ այլոք։ Ոչ մի բան կրքերը չէր բոբոքել մինչ...
Հայտնի դուետ Պոտապն ու Նաստյան լրագրողներին ներկայացել են ուկրաինական դրոշով, հայտնել է Ivona-ն։
Նաստյան եւ Պոտապը իրենց ելույթից հետո փոխել են իրենց զգեստները եւ լրագրողներին ներկայացել ազգային զգեստներով։ Կատարողները այսպես ցանկացել են արտահայտել իրենց տեսակետն այս հարցում. նրանք շատ են սիրում իրենց երկիրը եւ ցանկանում են, որ Ուկրաինայում ամեն ինչ շատ շուտ խաղաղվի։ Նրանք նաեւ հայտարարել են, որ Յուրմալա են եկել Ուկրաինան ներկայացնող մասնակիցներին աջակցելու համար։
Բացի այդ, Dni –ն հայտնել է, որ ողջ երեկոյի ընթացքում նրանք բռնել են ուկրաինական դրոշն ու ցուցադրել դրա լուսանկարները։
Շատ օգտատերեր այս քայլը համարել են նվաստացնող ու սկանդալային, քանի որ հենց Ուկարիայում տիրող իրավիճակի պատճառով հայտնի երգիչներ Իոսիֆ Կոբզոնն ու Օլեգ Գազմանովը չեն կարողացել գալ եւ մասնակցել մրցույթին։ Այսինքն կարելի է ասել, որ ամեն ինչ գնում է նրան, որ Լատվիայում ելույթ են ունենալու միայն Լայմա Վայկուլեն եւ Ռայմոնդ Պաուսը։
Ռուս հանդիսատեսը մեղադրել է Նաստյային եւ Պոտապին մրցույթի բացման արարողության ժամանակ քաղաքական ակցիա իրականացնելու համար։
Իսկ Նաստյան Twitter-ի իր էջում հետեւյալ հայտարարությունն է կատարել։
«Ես շատ եմ սիրում իմ երկիրը եւ աշխարհի ոչ մի երկրի չեմ ցանական, որ հայտնվի այն իրավիճակում, ինչպես Ուկրաինան»,- եւ ավելացրել է նաեւ # PrayForUkraine գրառումը։ Իսկ լրագրողների այն խոսքին, որ դրոշն անտեղի են վերցրել, որովհետեւ դա կարող են կապել քաղաքական սկանդալի հետ, կատարողները պատասխանել են, որ դա խորհրդանշում է «ոչ՝ պատերազմին, այո՝ խաղաղությանը», եւ նրանք պարզապես ցանկանում են օգնել իրենց երկրին եւ սանդրանքներ կամ միջազգային հակամարտություններ ստեղծելու մտադրություն բնավ չունեն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար