Երեկ Նիցցայում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի փորձերի առաջին օրը: Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը բեմին ներկայացել է վառ ու գունավոր տեսքով: Աղջիկները եղել են գունավոր կերպարներում՝ կարմիր, կապույտ, նարնջագույն եւ կարմիր տոպերով ու սեւ, փայլուն տաբատներով:
Ինստագրամյան իրենց էջում աղջիկները կիսվել են առաջին փորձի տպավորություններով՝ նշելով, որ երեւանյան փորձերի ժամանակ չէին պատկերացնում այն էմոցիաները, որոնք զգացել են՝ հայտնվելով մրցույթի բեմում:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին՝ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում։ Այս տարվա մրցույթին մասնակցում են 16 երկրների պատվիրակներ։ Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը մրցույթին կատարելու է «Do It My Way» երգը, որի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան եւ Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:
Հայաստանը մրցույթում ելույթ է ունենալու 8-րդը:
Հայաստանից Yan Girls-ի օգտին եւս հնարավոր է քվեարկել: Քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ից՝ jesc.tv կայքում, որտեղ կլինեն բոլոր ելույթների կարճ տարբերակները: Դրանք դիտելուց հետո միայն կարող եք քվեարկել Հայաստանի եւ ձեր նախընտրած երկու այլ մասնակցի օգտին: Ելույթներից հետո ձայները կվերածվեն միավորների: Մրցույթի արդյունքները կորոշվեն ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկությամբ (50/50 հարաբերակցությամբ):
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին