«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Դեմքի մաշկի խնամքն ու դիմահարդարման առանձնահատկություններն ամռանը. մասնագետի խորհուրդները

12:28, 24 հուլիսի

Ամառը տարվա այն եղանակներից է, երբ մեր մաշկն առանձահատուկ խնամքի եւ ուշադրության կարիք է զգում: Տապը, արեւի վնասակար ճառագայթներն ու այլ գործոններ վնաս են հասցնում մեր  մաշկին: Այս առումով առավել խոցելի է դեմքի մաշկը, որը կարող է տուժել նաեւ սխալ դիմահարդարման արդյունքում: NEWS.am STYLE-ը զրուցել է մասնագետի հետ եւ պարզել բոլոր այն անհրաժեշտ միջոցառումները, որոնք պետք է կատարել ամռանը դիմահարդարվելիս:  Ստորեւ ներկայացնում ենք կոսմետոլոգ Անահիտ Հարությունյանի խորհուրդները:


Մաշկի խնամք

Նախ նշեմ մաշկի վերաբերյալ մի քանի կարեւոր ինֆորմացիա: Մաշկը համարվում է մարմնի արտաքին ծածկույթը եւ կատարում է մի շարք ֆունկցիաներ՝ ջերմակարգավորման, պաշտպանական, արտազատական, էներգիայի դեպո, շնչառական, զգացող:

Մաշկը խնամելուց առաջ պետք է պարզել, թե ինչ խնդիր է ձեզ մոտ: Ճիշտ կլինի դիմել կոսմետոլոգի, բայց եթե ցանկանում եք տնային պայմաններում ինքնուրույն խնամել, ապա մի քանի խորհուրդ կտամ՝

1. իմանալ մաշկի տեսակը (ճարպոտ, չոր, նորմալ, խառը),

2. դիմակներ դնելուց ընտրել բնական նյութեր, օրինակ` մրգեր, բանջարեղեն, կավ եւ այլն,

 3. դիմակները դնելուց առաջ իմանալ ինչ տեսակի մաշկի համար են դրանք նախատեսված,

 4. շատ ցածր եւ բարձր ջերմաստիճանը նույնպես վնաս է մաշկի համար, դա կարող է առաջացնել կարմրություն, երբեմն կարող են լինել բշտիկներ:

Որոշ մարդիկ այնքան զգայուն են արեւի ճառագայթների նկատմամբ, որ նույնիսկ դրա կարճատեւ  ներգործության դեպքում դեմքի կամ մարմնի վրա առաջանում են մաշկաբորբեր կամ արեւային էկզեմաներ,

 5. մաշկի առողջությունը պահպանելու համար խստորեն պետք է պահպանել հիգիենայի կանոնները:

 

Ամառային դիմահարդարում

1-ին փուլ.

Դիմահարդարումը սկսելուց  առաջ  ձեռքի տակ պետք է ունենալ այն բոլոր անհրաժեշտ նյութերը եւ գործիքները, որոնք օգտագործելու եք: Սկզբում պետք է դեմքը մաքրել կոսմետիկ կաթով՝ ամենօրյա փոշուց եւ դիմահարդարման մնացորդներից, այնուհետեւ դեմքը թարմացնել լոսյոնով:

2-րդ փուլ.

Ընտրել տոնային քսուքի գույնը: Սովորաբար ընտրվում են դեմքի գույնից մի տոն մուգ կամ բաց գույներ: Տոնային կրեմը քսել ճակատի, քթի հատվածից՝ տարածելով եզրերը մերսման գծերի ուղղությամբ:

3-րդ փուլ.

Եթե դեմքին կան թերություններ` կարմրություն, խալեր, բշտիկներ կամ պիգմենտային բծեր, այդ դեպքում օգտագործել թերությունները թաքցնող կորեկտոր:

Քանի որ կատարում ենք ամառային ամենօրյա դիմահարդարում, պետք է ընտրել բնական գույներ:

Հոնքերի տակը ներկելու համար պետք է ընտրել ամենալուսավոր երանգը: Նման երանգ կարելի է օգտագործել նաեւ կոպերը ներկելու համար:

Ամենօրյա դիմահարդարման ժամանակ աչքերն ընդգծելու համար կարելի է օգտագործել նաեւ չոր մատիտ կամ սյուրմա, ինչպես նաեւ շրթներկ:

Ամառային ամենօրյա դիմահարդարում կատարելիս չի կարելի շատ արտահայտիչ շպարվել: Աշխատեք շպարվել այնպես, որ կատարված դիմահարդարումը շատ չզգացվի, բայց դեմքը գեղեցիկ երեւա:

Եվ վերջում, հիշեք՝ անօգուտ է ունենալ լավ կոսմետիկա, բայց ճիշտ չօգտագործել այն:

Պատրաստեց՝ Շ.Շ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել