Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին պատմել է, որ լուրջ ավտովթար է ենթարկվել, որի հետեւանքով հետտրավմատիկ էպիլեպսիա է առաջացել նրա մոտ։ Միայն յոթ տարի անց նա կարողացել է հաղթահարել այդ հիվանդությունը. ըստ նրա՝ իր ընտանիքի շնորհիվ։
Ավտովթարը պատահել է մի քանի տարի առաջ, սակայն այդ մասին երգիչը միայն վերջերս է սկսել խոսել։ Մեքենան վարել է նրա ընկերը, ով խմած է եղել։
«Գրիգորին խոսք էր տվել վարել 30 կիլոմետր ժամից ոչ ավել արագությամբ։ Հազիվ էինք մեքենա նստել, եւ նա սկսեց արագ ընթանալ։ Եվ մենք սլացանք։ Եվ հանկարծ Հերոսների հրապարակի մոտ՝ Թբիլիսիի հենց կենտրոնում, մեր առաջ կանգնեց սեւ շորերով մի կին՝ երեխայի հետ։ Փառք աստծո, որ Գրիգորին նկատեց նրանց, արագ ձախ թեքվեց եւ բախվեց եզրաքարին... աչքերս բացում եմ, շուրջս հարյուրավոր մարդիկ են։ Ես դեմքով բախվել էի մեքենայի առջեւի ապակուն, իսկ մեքենայի առջեւ հատվածից ոչինչ չէր մնացել։ Բոլորը գոռում էին. «Սոսոյին սպանել են, Սոսոյին կրակել են»։ Իսկ Գեորգին անընդհատ ասում էի. «Սոսոյին ես եմ սպանել, այս ինչ արեցի ես»։ Ի զարմանս բոլորին՝ նրա վրա անգամ մի փոքր քերծվածք»,- պատմել է երգիչը։
Միջադեպից հետո նրա մոտ հետտրավմատիկ էպիլեպսիա է առաջացել. «Միշտ գիշերը քնած ժամանակ էր պատահում. երբեմն գիշերը երկու-երեք անգամ։ Առավոտյան արթնանում ես եւ մարմինդ ցավից կտոր-կտոր է լինում, շուրթերդ եւ այտերդ արյան մեջ թաթախված, իսկ քեզ ոչ մեկ չի հիշում, ոչ մի տեղ չի կանչում. համերգ չկա, փող չկա։ Երբեմն քնելն այնքան սասափելի էր, եւ ես մնում էի ռեստորանում ընկերներիս հետ՝ միայնակ չլինելու համար։ Ահա այսպես է անցել այս յոթ տարիները»,- Սոսոյի խոսքերը հայտնել է «Экспресс-газета»-ն։
Սակայն իր երկրորդ կնոջը՝ Իրինային հանդիպելուց հետո այս դաժան երեւույթները երգչի մոտ այլեւս չեն կրկնվել։Նա ասել է.
«Այժմ ես մտածում եմ, որ երեւի այս վթարը պետք է լիներ։ Դստերս ծննդից հետո ինձ մոտ ամեն ինչ կարգավորվել է։ Եվ ես հասկացել եմ, որ սխալ եմ ապրել. իհարկե, ես թմրանյութերով, նույնասեռականությամբ եւ խաղատներով չեմ տարվել»։
Սոսո Պավլիաշվիլի համար ընտանիքը ամեն ինչ է։ Նա խոստովանել է. «Շոու-բիզնեսը իմ ողջ կյանքը չէ։ ես չեմ ապրում հանուն դրա, եթե ես վաղն այլեւս չերգեմ, ես չեմ դադարի Սոսո Պավլիաշվիլի լինել։ Ինձ համար ամենակարեւորը իմ սիրելի մարդիկ են։ Ճակատագիրը միշտ ապտակում է քեզ։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է ինձ հետ պատահել այսօր, վաղը։ Բայց հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Իսկ եթե այդպես լինի, ուրեմն ես դրան արժանի եմ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ