Շատ կանայք նիհարելու մասին հիշում են իրենց ծննդյան տարեդարձից, կարեւոր հանդիպումներից կամ հանգստի մեկնելուց մի քանի շաբաթ առաջ։ Ընդ որում, նրանք ցանկանում են մի շատ խիստ ու ազդեցիկ դիետա պահել՝ շատ արագ ավելորդ քաշից ազատվելու եւ կազմվածքը վերականգնելու համար։
Սակայն արագ նիհարելը շատ վտանգավոր է։ Սա կարող է բացասաբար ազդել նյարդային համակարգի վրա եւ անգամ սրտի աշխատանքի կանգ կարող է առաջանալ։
Իսկ ինչո՞վ է վտանգավոր միանգամից նիհարելը։Այս հարցին կարող են պատասխանել դիետոլոգները։ Միանգամից մի քանի կիլոգրամից ազատվելը կարող է մարսողական համակարգում խանգարումներ առաջացնել։ Խիստ դիետաներ պահող աղջիկները սկզբում շատ քիչ են ուտում, այնուհետեւ սննդից հրաժարվելը դառնում է նորմալ երեւույթ եւ հենց սա էլ հանգեցնում է խանգարումների եւ անգամ կարող է անորեքսիա առաջացնել. այսպես օրգանիզմը սարսափելի վիճակում է հայտնվում։
Ճարպից հրաժարվելը (միս, սալ, յուղ) կարող է գլխացավ, հոգնածություն եւ ուղեղի դիստորֆիա առաջացնել։
Քաղցրից հրաժարվելը կարող է ուշագնացության եւ կոմայի, իսկ երբեմն նույնիսկ մահվան պատճառ դառնալ։
Նիհարելու ընթացքում պարտադիր չէ որ լիովին հրաժարվեք ածխաջրեր, ճարպեր եւ սպիտակուցներ օգտագործելուց։
Միայն միրգ ուտելով եւ ջուր խմելով երկար չեք դիմանա։ Հետեւաբար, դիետոլոգները խորհուրդ են տալիս խիստ դիետաներ պահելուց առաջ մի լավ մտածել։
Աղբյուրը՝ diet.passion.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում