Ֆրանսահայ երաժիշտ 12-ամյա Րաֆֆի Արտոն, հավատացեք, մի օր իր խոսքն ասելու է ամբողջ աշխարհին։ Հիշեցնենք, որ Արտոն, ով «Եվրոտեսիլ» մրցույթի ժամանակ սատարում էր Арама MP3-ին, այս պահին իրականացնում է մի քանի ծրագրեր։ Վերջերս արտիստը Փարիզում մասնակցել է American Tours ռոք-փառատոնին, որի ժամանակ նա իր տաղանդով զարմացրել է «Ռոքաբիլլի թագուհուն»՝ 76-ամյա Վանդա Ջեքսոնին։
Րաֆֆին այնպես է ցնցել դասական ռոքի լեգենդին, որ վերջինս մեր տղային հրավիրել է Մեմֆիս՝ Էլվիս Փրեսլիի «թագադրման» վայրը։
Րաֆֆիի հետ կապ է հաստատել Էլվիս Փրեսլիի մենեջերի՝ գնդապետ Փարկերի կինը, եւ այս հրաշամանուկին հրավիրել Մեմֆիս, որտեղ օգոստոսի 16-ին ռոք-ն-ռոլի երկրպագուները նշում են Էլվիս Փրեսլիի մահվան օրը։ Ահա այսպես Ռաֆֆին կարող է «դիպչել» այս առասպելին։
Ի դեպ, Ռաֆֆիի տաղանդով հիացած է նաեւ Քեթի Ուեսթմորլենդը՝ Էլվիսի վոկալիստը, ով իր երախտագիտությունն է հայտնել Ռաֆֆիին այն բանի համար, որ նա այդպես նվիրված է երաժշտությանը՝ մասնավորապես ռոք-ն-ռոլին։
«Ես այնքան ուրախ եմ, որ ծանոթացել եմ քեզ հետ, Րաֆֆի։ Երբ դու նվագում ես, հիշողություններս պարուրում են ինձ։ Գիտես, շատ ավելի լավ կլիներ այցելեինք ԱՄՆ-ի Կոնգրես, որպեսզի դու քո երաժշտությամբ ստիպեիր այդ «կոստյումով հիմարներին» պարել եւ մոռանալ միմյանց հանդեպ ունեցած ատելությունը եւ բարի ու օգտակար գործ անեին իրենց երկրի համար։Իսկ ինչ վերաբերում է քո կատարման տեխնիկային, ապա դա մի հրաշք է, որ դու ինքնուս ես, ով ուղարկված է Երկիր մոլորակը ոգեշնչելու համար։
Հուսամ, որ ես մինչ այդ ողջ կլինեմ եւ կասեմ. «Աշխարհ, տեսնում ես, որ ասում էի։ Նա հենց այդ նույն տղան է։ Ես գիտեի, որ նա սուպերաստղ է»։
Դու շատ խիստ աշխատանքային ռեժիմ ունես՝ նախատեսված ամբողջ տարվա համար, եւ շոու-բիզնեսից հեռու մարդիկ չեն հասկանա, թե ինչ է նշանակում առանց հանգստի նվագել։
Ես շատ եմ ուզում քեզ տեսնել ԱՄՆ-ում, եւ դու հաջողության կհասնես»,-գրել է Քեթին։
Նշենք, որ Րաֆֆին իր բոլոր հաջողություններին հասել է սեփական ուժերով եւ տաղանդով՝ առանց մենեջերների եւ պրոդյուսերների օգնության։
Պատրաստեց՝ Պարույր Սինյավսկին
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին