Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները շնորհավորել են Իգոր Կրուտոյի 60-ամյակը։ Երեկ Յուրմալայում Կրուտոյը «հիանալի» երեկույթ է կազմակերպել։
Իր 60 ամյակը Կրուտոյը որոշել է նշել Լատվիայի օպերայի ազգային թատրոնի դահլիճում։
Երեկոն կազմակերպելու համար հանդիսատեսի աթոռները հանել եւ դրանց փոխարեն կլոր սեղաններ էին տեղադրել, որոնք լի են եղել տարբեր ճաշակի եւ քիմքին հաճո ըմպելիքների տեսականիով։
Հյուրերին նաեւ տեղավորել էին կամարների եւ ոսկե նրբաքանդակների մոտ։
VIP հատվածում տեղավորվել էին Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը։ Ինքը՝ Կրուտոյը, իր մայրիկի՝ Սվետլանա Սեմենովայի, կնոջ՝ Օլգայի, դստեր՝ Վիկտորիայի եւ նրա ամուսնու հետ նստել էին հենց դահլիճի կենտրոնում։
Նկատելի է, որ երեկույթին մասնակից բոլոր կին-աստղերը՝ Անի Լորակը, Լերա Կուդրյավցեւան, Յանա Ռուդկովսկայան, Օլգա եւ Վիկա Կրուտոյները եւ այլոք եկել էին սեւ զգեստով՝ հետեւելով դրես-կոդին։
Իսկ երգչուհի Ժասմինն ու Մաքսիմ Գալկինը համարձակություն են ունեցել եւ ներկայացել են կարմիր հագուստով եւ սպիտակ կոստյումով համապատասխանաբար։
Երեկոյին ներկա էր նաեւ Թոմ Ջոնսը. այս մասին տեղեկանում ենք Նիկոլայ Բասկովից, ով միանգամից նրա հետ արված լուսանկար է տեղադրել է իր միկրոբլոգում։
Երեկոյի բացումը կատարել է Ֆիլիպ Կիրկորովը։ Հյուրերը շամպայնի լի բաժակներով մի լավ զվարճացել են իր «Հավա Նագիլա» եւ «Կրակ եւ Ջուր» ստեղծագործությունների կատարումների ժամանակ։ Այնուհետեւ, բեմ է բարձրացել Լեոնիդ Ագոտինը, ով Իգոր Կրուտոյին նվիրված հեղինակային երգ է կատարել։ Իսկ հետո Ագուտինը երգել է իր ամենահայտնի «Հոպ-Հեյ-Լալա-Լեյ» եւ «Օդանավակայաններ» երգը։
Բոլորի տրամադրությունն ավելի է բարձրացրել Անի Լորակը։ Մինչ հյուրերը վայելում էին աստղերի կատարումները, Իգոր Կրուտոյը լուսանկարվում էր կնոջ եւ ընկերների հետ։ Ի դեպ, լուսանկարներից կարելի է հասկանալ, որ VIP սրահի հյուրերի տրամադրությունը մի փոքր տարբերվում էի մյուսներից. այստեղ ավելի զուսպ մթնոլորտ էր տիրում։
Ալլա Պուգչովան ծխախոտը ձեռքին վերեւից հետեւել է երեկոյի ընթացքին։ Երեկոյի ողջ ընթացքում Ալլա Պոգաչովան,ու Մաքսիմ Գալկինն ակտիվորեն չեն մասնակցել երեկույթի բուռն զվարճանքին. որոշ ժամանակ անց Ֆիլիպ Կիրկորովը միացել է նրանց։ Պետք է նշել նաեւ, որ Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը երեկոյի կեսից հեռացել են օպերային դահլիճից։ Հոբելյարը թողել է բոլոր հյուրերին եւ մինչեւ մեքենա ճանապարհել է Պրիմադոննային։
Նյութը եւ լուսանկարները՝ Super, Instagram, Dni
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի