Սիլվեսթեր Սթալոնեն ցնցված է։ «Անսանձները 3» ֆիլմի (որի պրոդյուսերը հենց Սթալոնեն է) կրկնօրինակը դրա պրեմիերայից երկու շաբաթ առաջ հակերները ներբեռնել են համացանց։ Ինչպես հայտնել է The Guardian-ը՝ ֆիլմի DVD տարբերակը հայտնվել է համացանցում եւ ավելի քան 189 հազար օգտատեր արդեն ներբեռնել է ֆիլմն ու կարողացել անվճար դիտել եւ գնահատել արված աշխատանքը։ Այս իրադարձությունը ցնցել է ողջ Հոլիվուդն ու բոլոր կինոարտադրողներին։
«Անսանձները 3» ֆիլմը պետք է մեծ էկրաններ բարձրանար օգոստոսի կեսին։ Ֆիլմում իրենց դերակատարումն են ունեցել Սինվեսթեր Ստալոնեն, Մել Գիբսոնը, Ջեյսոն Սթեթհեմը, Ջեթ Լին, Դոլֆ Լունդգրենը, Փերի Կրուսը, Առնոլդ Շվարցենեգերը Հարիսոն Ֆորդը, Անտոնիո Բանդերասը, Ուեսլի Սնայփսը, ու այլոք։ Ֆիլմի սցենարի հեղինակ է Սիլվեսթեր Ստալոնեն։
Ֆիլմի կրկնօրինակը արագ տարածվել է համացանցում եւ հասանելի է եղել եւ դիտելու, եւ ներբեռնելու համար։ Կրկնօրինակը դեռեւս անգլերեն լեզվով է, բայց բացառված չէ, որ շուտով այն կթարգմանվի ռուսերեն եւ նաեւ կհայտնվեն ռուսական սուբտիտրերը։ Lionsgate ստուդիային դեռեւս չի հաջողվել կանգնեցնել ֆիլմի տարածումը համացանցում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով