Սիրելի տիկնայք, պարզվում է, որ տղամարդիկ շատ հեշտությամբ կարող են հասկանալ եւ բացահայտել Ձեզ (եթե իհարկե, այդքան խելք ունենան)։
Շատ ուղիղ կապ կա Ձեր մանիկյուրի եւ բնավորության միջեւ։
1. Քառակուսի եղունգներն ու բնավորության գծերը
Քառակուսի եղունգներ ունեցող կանայք լինում են սրամիտ, հետաքրքրասեր, մեծ ինտելեկտի տեր եւ ուշադիր։ Նման մարդիկ կյանքում ամենից շատ գնահատում են ճշտապահությունը։ Յուրաքանչյուր խնդրի նրանք մոտենում են փիլիսոփայական տեսանկյունից։ Կա տեսակետ, որ քառակուսի եղունգներ ունեցող մարդիկ տիրապետում են իրենց զգացմունքները եւ անձնական կյանքում շարժվում են ուղեղի՝ եւ ոչ սրտի թելադրանքնով։ Ահա այսպիսի հատկանիշների շնորհիվ նման մարդիկ միշտ առաջատարի դերում են եւ շատ նպատակասլաց, ինքնավստահ, հաստատակամ, վճռական, քաջ եւ անկախ են։ Այս մարդիկ կարող են նաեւ հիանալի խորհուրդներ տալ իրենց շրջապատողներին։
2. Ուղղանկյուն եղունգներն ու բնավորության գծերը
Ուղղանկյուն եղունգներ ունեցող կանայք շատ աշխատասեր, եւ ինչպես ասում են, ձեռքից շատ շնորհքով են։ Նրանց բնավորության գծերից կարելի է առանձնացնել հետեւյալները՝ մաքսիմալիստ, միամիտ, վստահելի, լավատես, բարի, զգացմունքային եւ բոլորին կատարյալ դարձնելու եւ այդպես տեսնելու հատկանիշ։ Չնայած նման մարդիկ հավատում են ճակատագրին, բայց նրանք հիմնականում հասնում են այն ամենին, ինչն իրենց առջեւ դրված է։ Ի դեպ, նման մարդիկ հույսը միայն իրենց ուժերի վրա են դնում եւ ամեն ինչին հասնում են ինքնուրույն։ Իհարկե, իրենց միամտության եւ բոլորին վստահելու հատկանիշների պատճառով նրանց կարելի է հեշտությամբ խաբել։
3. Սուր ծայրերով եղունգներն ու բնավորության գծերը
Սուր ծայրերով եղունգներ ունեցող կանայք հիմնականում ստեղծագործ հոգի ունեն։ Նրանք հաճախ լինում են երաժիշտներ, նկարիչներ, քանդակագործներ, դիզայներներ եւ այլն։Այսպիսի կանայք բնութագրվում են որպես ոչ ստանդարտ մտածողությամբ, երազկոտ ստեղծագործական միտք եւ աշխարհի նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցող, ազատատենչ, կրքոտ, անհանգիստ, զգայուն, ինչպես նաեւ խոցելի մարդիկ։
4. Շրջանաձեւ եղունգներն ու բնավորության գծերը
Շրջանաձեւ եղունգներ ունեցող կանայք իրենց էությամբ շատ զգացմունքային եւ սենտիմենտալ արարածներ են։ Նրանք ապրում են իրենց իսկ հնարած կանոններով, հստակորեն հավատում իրենց իդեալներին, պայքարում են արդարության համար եւ չեն կարող հանդուրժել ոչ մի դաժանություն։ Նման մարդկանց համար ամենից կարեւորը խաղաղ գործունեություն ծավալելն է։
Աղբյուրը՝ stil.mirtesen.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց