Կարծես թե բոլորն էլ գիտեն, թե ինչ է պետք անել սեքսի ժամանակ։ Սակայն շատ քչերն են ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, թե ինչ պետք է անել սեքսից հետո։ Տղամարդիկ սովորաբար քնում կամ ծխում են, իսկ կանայք՝ նայում են բավարարված Ադամի դեմքին եւ մտածում՝ «վե՞րջ, այսքանը»։
Այսպիսով, եկեք ավելի խորապես ուսումնասիրենք այս հարցը։
Սեքսը վերջացել է, ամեն ինչ հիանալի էր, զուգընկերները գոհ ու երջանիկ են։ Իսկ հետո ի՞նչ է պետք անել։ Նշենք, որ ամեն ինչ կախված է Ձեր բնավորությունից եւ անկողնում Ձեր կողքը պառկած մարդուց։
Պետք չէ սեքսից հետո միանգամից վազել աշխատանքի կամ սկսել զբաղվել կենցաղային գործերով։Գոնե 15-20 րոպե տրամադրեք Ձեր զույգին։ Հիշեք, որ սեքսից հետո Ձեր հարաբերություններն ավելի են մերձենում են, հետեւաբար պետք է ավելի շատ սեր ու քնքշանք տալ զուգընկերոջը։ Նույնիսկ կարելի է մի որոշ ժամանակով անջատել հեռախոսը, որպեսզի ոչ մեկ չանհանգստացնի Ձեզ։ Օրգազմից հետո կանանց բոլոր էրոգեն զոնաները բավականին ակտիվ են եւ նրանց շատ հաճելի կլինեն քնքշանքներն ու մեղմ հպումները։ Կանայք կարող են մերսել տղամարդու մեջքը, ազդրերը. միգուցե դա նոր սեքսի սկիզբ դառնա։
Կանանց ամենից շատ բարկացնում է այն հանգամանքը, որ տղամարդը սեքսից հետո պտտվում ու քնում է։ Հետեւաբար սեքսից հետո տղամարդիկ պետք է շատ քնքուշ վերաբերմունք ցուցաբերեն իրենց զուգընկերուհու նկատմամաբ, խոսեն իր զգացմունքների, քննարկեն սեքսի մասին, բայց ոչ մի դեպքում չի կարելի խոսել կենցաղից եւ գործնական թեմաներից։ Կարող եք միասին սուրճ կամ ինչ-որ նախուտեստ պատրաստել, չէ՞ որ Դուք շատ էներգիա եք կորցրել։ Եւ տղամարդիկ, եւ կանայք պնդում են, որ սեքսից հետո կամ սեքսի ընթացքում «Ես քեզ սիրում եմ» ասելը միայն ամրապնդում է հարաբերությունները։
Եթե Ձեր հարաբերությունները երկարատեւ չեն լինելու եւ Դուք սեքսից հետո այլեւս չեք հանդիպելու Ձեր զուգընկերոջ հետ, ապա փորձեք ապագայում հարաբերություններ ունենալու հույսեր չտալ նրան։ Սեքսից հետո նրա հետ մոտ կես ժամ անցկացրեք, թեյ կամ սուրճ խմեք, հետեւեք, որ նա իր իրերից ոչինչ չթողնի Ձեզ մոտ։ Խոստացեք նրան զանգել միայն այն դեպքում, եթե իսկապես մտադիր եք։Բայց ոչ մի խոսք սիրո մասին։ Պետք է պարզապես տաքսի զանգել եւ ճանապարհել նրան։
Անձնական հիգիենա. սեքսից հետո չպետք է մոռանալ անձնական հիգիենայի մասին։ Պետք է ցնցուղ ընդունել, իսկ եթե Դուք ծուլանում եք եւ ցանկանում եք քնել, ապա անկողնու մոտ հակաբակտերիալ անձեռոցիկներ կամ սրբիչ պահեք։ Կարող եք անգամ միասին ցնցուղ ընդունել եւ ավելի գայթակղել Ձեր զուգընկերոջը, ինչից Ձեր զգացմունքները ավելի վառ կարտահայտնվեն։
Շատ աղջիկների համար սեքսից հետո կուսությունից զրկվելը շատ մեծ նշանակություն ունի։ Որոշ աղջիկներ սկսում են լացել սեքսից հետո, ինչից զուգընկերը վատ վիճակում է հայտնվում. չէ՞ որ նա չի հասկանում աղջկա արցունքների պատճառը։ Իհարկե, աղջիկը պետք է եւ հոգեպես, եւ ֆիզիկապես պատրաստ լինել կին դառնալ, բայց առաջին սեքսից հետո տղամարդը պետք է փորձի ավելի քնքուշ լինել եւ հասկացնել աղջկան, որ վերջինս շատ թանկ է իր համար եւ նա երջանիկ է, որ այդ աղջկա առաջին տղամարդն է։ Աղջիկներին խորհուրդ է տրվում առաջին հարաբերություններից հետո դիմել գինեկոլոգին՝ համոզվելու համար, թե արդյոք ամեն ինչ լա՞վ է, թե ոչ։
Իսկ ի՞նչ պետք է անել անալ սեքսից հետո։ Նորից նույնը, ինչ սովորական սեքսի դեպքում։ Եթե Ձեզ մոտ որոշակի ցավոտ կամ տհաճ զգացողություններ են առաջանում, ապա պետք է հանգստացնող քսուքներ օգտագործել կամ դիմել բժշկի։
Այժմ Դուք գիտեք, թե ինչ է պետք անել սեքսից հետո։ Ինչ էլ, որ անեք, հիշեք, կարեւորը, որ երկուսիդ էլ դուրեկան լինի։
Աղբյուրը՝ infowoman.com.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ