ԽՈՅԵՐ
Չմոռանաք այսօր սրտանց եւ անկեղծ շնորհակալություն հայտնել ձեր սիրելիին այն ամեն լավի համար, որ նա արել է ձեզ համար, իսկ նա քիչ բան չի արել։ Թող որ նա այսօր զգա, որ իսկապես պետք է ձեզ եւ ձեզ էլ պետք է այն ամենն, ինչ նա անում է ձեզ համար։ Այդ դեպքում ձեզ երկուսիդ էլ հաճելի կլինի միմյանց հետ։
ՑԼԵՐ
Այսօր հաճույքով հայացք կնետեք անցյալ եւ կտեսնեք ինքներդ ձեզ։ Դուք կզարմանաք, թե ինչպես կարող էիք այդպիսին լինել, հանդիպել նման մարդու հետ կամ ձեզ նման կերպ պահել։ Չնայած, եթե ձեր կյանքում նման շրջան չլիներ, դժվար թե դուք այդքան երջանիկ լինեիք ձեր անձնական կյանքում, ինչպես այժմ եք։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ամեն ինչ ի զորու է ուրախացնել ձեզ՝ եղանակից մինչեւ սիրելիի հայացքը։ Ձեր խնդիրն է այնպես անել, որ ձեր կեսին նույնպես ամեն ինչ ուրախացնի։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ լավ կլինի միասին ուրախանալը։ Սակայն դա անելը այդքան էլ հեշտ չի լինի։ Դուք ստիպված կլինեք մեծ ջաքեր գործադրել։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելիի ինչ-ինչ հատկանիշեր ձեր կնյարդայնացնեն: Դրանք առաջ ձեզ դուր էին գալիս։ Սակայն, հենց այսօր դրանք ձեզ մոտ անկառավարելի եւ անհասկանալի չարություն կառաջացնեն։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ուշադիր եղեք այն ամենի հանդեպ, ինչ ասում է ձեզ ձեր սիրելին։ Այն պատճառով չէ, որ նա ինչ-որ կարեւոր բան կասի, այլ նրա, որ մի օր դուք կհիշեք այդ խոսքերը ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին, ինչով նրան հաճելիորեն կզարմացնեք։ Մարդկանց միշտ դուր է գալիս, երբ նրանց ցիտում են։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր հնարավոր է մեծամտության զգացում ունենաք՝ կապված աշխատանքում ձեր պաշտոնի բարձրացման հետ։ Այժմ դուք ավելի շատ գումար կբերեք տուն, քան ձեր ամուսինը։ Աստղերը, սակայն, խորհուրդ չեն տալիս քիթը ցցել։ Հաջողությունը խաբուսիկ է, իսկ կյանքը բաղկացած է ինչպես սպիտակ, այնպես էլ սեւ գծերից։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր անսպասելիրոեն կհանդիպեք մի մարդու, ով ամբողջովին կկիսի ձեր բոլոր հետաքրքրությունները։ Չնայած, դա բավարար պատճառ չէ, որպեսզի սիրահարվեք նրան եւ ցանկանաք նրա հետ անցկացնել հետագա ձեր կյանքը։ Գուցե մի քանի երեկո անցկացնեք միասին, իսկ այնուհետ պարզ կդառնա։
ԿԱՐԻճՆԵՐ
Եթե դուք ցանկանում եք, որ ձեզ սիրեն, առաջինը դուք պետք է սիրեք ինքներդ ձեզ։ Եթե դուք նույնիսկ ինքներդ ձեզ պետք չեք, ապա միթե՞ կգտնվի աշխարհում այնպիսի մեկը, ում դուք անհրաժեշտ կլինեք։ Եթե նման մեկը կա, ապա հանգստանալ նույնպես չարժե. նա ամեն պահի կարող է հեռանալ ձեզանից։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր շատ կարեւոր է ընտրել այնպիսի երաժշտություն, որը պատասխանատու կլինի ինչպես ձեր, այնպես էլ ձեր սիրելիի տրամադրության համար։ Միայն համապատասխան հնչյունների ներքո դուք կկարողանաք փոխըմռնման հասնել, իսկ դա նշանակում է, որ կկարողանաք լավ, պտղաբեր եւ ուրախ զրույց ունենալ։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին բավականին դժվար կլինի համոզել ձեզ, որ դուք պետք եք նրան այնպիսին, ինչպիսին կաք, այլ ոչ այնպիսին, ինչպիսին ցանկանում եք դառնալ վաղ, թե ուշ։ Աշխատեք հավատալ նրան. այդպես ձեզ ապրելն ավելի հեշտ կլինի։
ՋՐՀՈՍՆԵՐ
Եթե շատ ջանքեր գործադրեք, ապա մի բան ձեզ մոտ անպայման կստացվի։ Այսօր դուք ամբողջովին կգիտակցեք դա։ Ձեզ թվում էր, որ սիրելիից չեք ստանա այն, ինչ ցանկանում էիք, սակայն այսօր նա միանգամայն անսպասելիորեն կտրվի ձեր համոզումներին եւ ամեն ինչ կանի այնպես, ինչպես դուք ցանկանում եք։
ՁԿՆԵՐ
Այսօր կարեւոր է, որպեսզի սիրելիի հետ ընդհանուր հայտարարի գաք։ Անգամ ամենատարբեր մարդիկ կարող են միասին լինել, եթե շատ ցանկանան։ Սակայն եթե այսօր ոչ մի կերպ չի ստացվում փոխըմբռնման հասնել, ապա ձեզանից ինչ-որ մեկը բավարար չափով չի ցանկանում։ Ցավալի է, բայց փաստ։
Աղբյուրը՝ junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ