Վերջերս «Антенна» ամսագրի թղթակիցը այցելել է Գարիկ Մարտիրոսյանին եւ, բացի Comedy Club-ին եւ հումորին վերաբերող հարցերից, նա նաեւ հետաքրքրվել է, թե ի՞նչ լեզվով են խոսում Մարտիրոսյանի երեխաները։
«Մեր ընտանիքում կարգն այսպես է. ռուսերենը՝ պարտադիր է, անգլերենը՝ ցանկալի, իսկ հայոց լեզուն սրբություն է, իմանալն անհրաժեշտ է։ Երեխաներն ունեն երկու մայրենի լեզու։ Ժասմինը գրում, կարդում եւ խոսում է հայերեն։ Դանիելը դեռ ոչ մի լեզվով չի կարողանում գրել, բայց երկու լեզվով էլ խոսում է։ Ժասմինն արդեն անգլերեն էլ է խոսում, իսկ Դանիելը մի քիչ հասկանում է այն»։
Այն հարցին, թե «ի՞նչ ավանդույթների է հետեւում նրանց ընտանիքը», հայտնի հումորիստը պատասխանել է.
«Հայկական ավանդույթները շատ նման են մյուս ազգերի ավանդույթներին. պետք է շատ ժամանակ անցկացնել ընտանիքի գրկում, երեխաների հետ, որպեսզի նրանք ուրախ մանկություն ունենան։ Իսկ ամենակարեւորը՝ ամեն ամառ իմ ծնողներին այցելելն է։ Մինչեւ Յուրմալա գալը, մենք մեկ ամիս Երեւանում ենք եղել եւ վիտամինների, երջանկության, արեւի, հարազատների ու ընկերների հետ շփման մի մեծ չափաբաժին ենք ստացել։ Նույնիսկ ծիրան ենք մեզ հետ բերել»։
Աղբյուրը՝ Wday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի