Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը հրաժարվել է մասնակցել ALS Ice Bucket Challenge-ին եւ սառույցով ջուր լցնել իր վրա։ Աստղը մեղադրել է նյարդային հիվանդությունների դեմ պայքարող գիտնականներին կենդանիների վրա փորձարկումներ կատարելու մեջ։
Դերասանուհին Facebook-յան իր էջում գրել է.
«Ես չեմ կարող մասնակցել այս ակցիային։ Այո, ես սիրում եմ համարձակ քայլեր անել, եւ օգնել խնդիրներ ունեցող մարդկանց, բայց ես իմ մասնակցության փոխարեն առաջարկում եմ ALS ասոցիացիային դադարեցնել կենդանիների վրա փորձարկումներ անելը։ Նրանք տանջում են մկներին, որոնք այնքան են հյուծվում, որ ուշաթափվում են, իսկ կապիկներին ներարկում են քիմիական նյութեր, հետո սպանում կամ անդամահատում։ Մարդկանց հիվանդությունները բուժելու նպատակով արված այս փորձարկումները չափազանց դաժան են։ Ես խնդրում եմ, օգնեք այն գիտնականներին, ովքեր իսկապես որոշակի հաջողությունների են հասնում այս բնագավառում. այցելեք HumaneSeal.org կայքը եւ աջակցեք այս հիմնադրամին, որը ոչ մի կերպ չի վնասում կենդանիներին եւ իր ողջ ուժն ու ժամանակը ներդնում է բուժման մեթոդներ փնտրելու համար»։
Հիշեցնենք, որ Պամելա Անդերսոնը PETA կազմակերպության անդամ է եւ մշտապես պայքարում է կենդանիների իրավունքների պաշտպանության համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել