Օգոստոսի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա հայկական առաջին սարսափ` «Մեռյալ հովիտ» ֆիլմի պրեմիերան:
««Մեռյալ հովիտը» նկարահանվել է ռեալթի-սարսափ ժանրում: Հիմնականում ընտրել ենք անփորձ դերասանների, ովքեր դեռ ոչ մի տեղ չեն նկարահանվել։ Ինչ-որ տեղ սա փորձարկում է, քանի որ Հայաստանում առաջին անգամ է նկարվում սարափ ֆիլմ»,- ասաց սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը։
«Մեռյալ հովիտ» կոչվող արգելանոցի տարածքում անհետացել է ավելի քան տասը մարդ: Երբ գտնվել են մահացած մարմինները, բժշկական փորձաքննությունը բռնության հետքեր չի հայտնաբերել, և պարզ է դարձել, որ կորածները մահացել են սրտի կանգից, որի պատճառը կարող էր լինել անսպասելի, ուժեղ վախի զգացողությունը: Մի քանի տարի անց, այդ նույն տարածքում, չորս երիտասարդներ որոշում են իրենց ընկերոջ ծննդյան տարեդարձը նշել...»։
Ֆիլմի ստեղծագործական կազմը կարողացել է գտնել նյութեր և այդ նյութերի հիման վրա նկարահանել ֆիլմը: Գեղարվեստական ֆիլմում տեղ գտած անունները և տեղանունները փոփոխված են:
Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Ռոման Մուշեղյանը: Սցենարը գրվել է Հարություն Ղուկասյանի կողմից, պրոդյուսերի դերում հանդես է եկել Հովհաննես Գրիգորյանը, բեմադրող օպերատորն է Արտո Խաչատուրյանը:
Ֆիլմի Soundtack-ը կատարում է The Beautified Project խումբը: Խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանը նշեց․ «Երգն անպայման կունենա տեսահոլովակ։ Որոշել ենք, որ ֆիլմից հատվածներով հավաքենք։ Իսկ ֆիլմի պրեմիերային հանդիսատեսին սպասվում են հետաքրքիր անակնկալներ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին