«Блестящие» խմբի նախկին անդամ Օլգա Օռլովան «Антенна» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ պատմել է իր եւ Ժաննա Ֆրիսկեի ընկերության մասին, եւ թե ինչպես են նրանք հոգ տանում միմյանց մասին։
«20 տարիների ընթացքում մենք հարազատներ ենք դարձել, իսկ հիմա արդեն բարեկամներ ենք Աստծո առաջ, քանի որ ես նրա որդու՝ Պլատոնի կնքամայրն եմ։ Մենք միասին կրակի ու ջրի միջով ենք անցել, կիսվել մեր՝ թե անձնական կյանքում, թե կարիերայում պատահած դեպքերի եւ պատմությունների մասին։ Ցանկացած իրավիճակում դիմել ենք մյուսի օգնությանը, ինչի շնորհիվ մեր կյանքն ավելի է հեշտացել։ Միասին մեծացել ենք, իմաստություն եւ փորձ ձեռք բերել, եւ արդյունքում անխոցելի դարձել»,- ասել է Օլգան։
«Հետաքրքիր է, որ Ժաննան ամբողջ կյանքիս ընթացքում հոգ է տարել իմ մասին, ասես մայրս լիներ։ Նրա պայուսակի մեջ մշտապես պանրիկներ կային, որոնք նա վերցնում էր, որպեսզի ես երբեք քաղցած չմնամ։ Անցյալ տարի մենք դերերով փոխվեցինք։ Լինում էին օրեր, որ ես հավի միս էի պատրաստում ընթրիքի համար, բայց նա արթնանում եւ ասում էր, որ միդիաներ է ուզում։ Ասում էի՝ «լսում եմ, թագուհի» եւ գնում խանութ։ Այժմ կարող եմ պարծենալ, որ հիմա նա առավոտյան կարող է թակել իմ սենյակի դուռն ու թարմ հյութ բերել ինձ համար, իսկ ճաշին՝ պանրով սմբուկ։ Ես դրանք այնպիսի հաճույքով եմ ուտում, քանի որ շատ թանկ են ինձ համար»,- պատմել է Օռլովան։
Աղբյուրը՝ Wday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ