ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին երկար չի մտորի այն հարցի շուրջ, թե կստացվի՞ ձեզ մոտ այս կամ այն քայլը, թե ոչ, քանի որ նա դրա համար ժամանակ պարզապես չի ունենա։ Ինչեւէ, պատրաստ եք դուք, թե ոչ, այնուամենայնիվ, քայլեր անել ստիպված եք, եւ դրանում ձեզ ոչ ոք չի օգնի։
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին բավականին երկար ժամանակ հարաբերություններ կպարզի իր նախկինի հետ, ինչի մասին դուք տեղյակ կլինեք։ Փորձեք իմաստուն գտնվել եւ լավ խորհուրդներ տալ նրան։ Վերջիվերջո, դա ձեր հետաքրքրություններից է բխում։
Այսօր ոչ միտումնավոր կեպով հնարավոր է ցավ պատճառեք ձեր սիրելիին։ Ամենայն հավանականությամբ, նա այդ մասին ձեզ չի ասի, բայց դա պայմանավորված կլինի միայն նրա ամաչկոտությամբ եւ քաղաքավարությամբ։ Աշխատեք բարեհամբույր գտնվել։
Օրը նվիրեք սիրելիի բուժմանը։ Ստիպեք նրան առավոտյան վազքի գնալ կամ լոգանք ընդունել, իսկ ավելի լավ է՝ արեք դա ինքներդ եւ այդպիսով օրինակ ծառայեք նրան։ Ձեր առողջությունը նույնպես կարեւոր է։
Այսօր դուք կհասկանաք, որ ձեր անձնական կյանքնին վերաբերող շատ բաներ անում եք մեխանիկորեն՝ առանց հասկանալու, թե ինչու է ամեն ինչ լինում այնպես, ինչպես լինում է։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր, ինչ էլ որ անի ձեր սիրելին, ձեզ կթվա, թե նրա գործողությունները սխալ են, եւ կարելի էր ամեն ինչ այլ կերպ անել։ Միայն թե՝ դա նրան պետք է ասել մեղմ կերպով, այլապես հակազդեցության ուժն առավել շատ կլինի ազդեցության ուժից։
Դուք կանգնած եք ձեր անձնական կյանքի կարեւոր շրջադարձի շեմին։ Թե ինչպիսին այն կլինի՝ լավ, թե վատ, աստղերը դեռ չեն ցանկանում ասել, քանի որ ձեզ անհետաքրքիր կլինի։ Պարզապես վայելեք հանգստության եւ իրավիճակի պարզության պահերը։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ձեր բանականությունը, ով միշտ ձեզ թելադրում էր ձեր քայլերը, հետին գիծ կմղվի, քանի որ ձեզ մոտ կիշխի սիրտը։ Զգացողությունները խոստանում են հաճելի լինել, տպավորությունները՝ վառ, իսկ հետեւանքները՝ անկանխատեսելի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ չեն տալիս ընտանիքի հետ միասին բնության գրկում հայտնվել, քանի որ եղանակային պայմանները բարենպաստ չեն լինի։ Ավելի լավ է տանը վայելեք միմյանց ընկերակցությունը։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին կարելի է նախանձել. դուք նրա համար իդեալական կես կլինեք՝ կգուշակեք նրա ցանկությունները, կարձագանքեք նրա ասածներին այնպես, ինչպես նա ցանկանում է կամ հաճելի կլինի նրան, մի խոսքով՝ կհամապատասխանեք նրա իդեալին։
Այսօր սիրելիին դժվար կլինի ձեւավորել իր վերաբերմունքը ձեր, կյանքի եւ ստեղծված իրավիճակի հանդեպ։ Բայց նա ստիպված կլինի դա անել, հակառակ դեպքում կարող է ձեր կողմից չհասկացվել։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա էլ ավելի մտերմանալ ձեզ հետ։ Այդ պատճառով չի բացառվում, որ նա ձեզ իր տուն հրավիրի, ծանոթացնի ծնողների կամ ընկերների հետ, իսկ միգուցե նա այնպիսի գաղտնիք պատմի, որի մասին դուք տեղյակ չեիք։ Գնահատեք դա եւ խելացի գործեք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ