Օրերս ես զարմանքով եւ խորը հիասթափությամբ հասկացա, որ աճող սերունդը՝ ի դեմս իմ զարմիկների, չի հասկանում իրենց մորաքրոջ՝ սովետական ֆիլմերից մեջբերված հումորները։ Ֆրունզիկ Մկրտչյանի հայտնի արտահայտությունը՝ «Ո՞վ է տուժածը, ի՞նչ է ուզու՞մ», նրանց մոտ ժպիտ անգամ չառաջացրեց, իսկ աչքերի հայացքից կարելի էր հասկանալ, որ այդ պահին նրանք մտածում էին, որ իրենց մորաքույրը «խելքը թռցրել է»։
Ես մտածեցի, որ դա սարսափելի մեծ խնդիր է եւ ստիպեցի նրանց նայել այդ ֆիլմը, որպեսզի մի փոքր կրճատեմ այս երկու սերունդների միջեւ առկա մեծ բացը։ Ըստ իս՝ կան դասական դարձած սովետական, ինչպես ընդունված է ասել, «must seen» ֆիլմեր, որոնք պետք է դիտի ցանկացած ինտելիգենտ ու կրթված անձնավորություն։ Սովետական միության ժամանակ միակ դրական երեւույթը սովետական կինոն էր՝ երբեմն միամիտ, քարոզչությամբ լի, բայց այնքան բարի, ջերմ, պարզ ու մարդկային։ Ինձ համար սիրելի ֆիլմերի շարքում իրենց յուրահատուկ տեղն ունեն կատակերգական ֆիլմերը, եւ ես որոշեցի առանձնացնել դրանցից հինգը, որը պետք է ցուցադրել մեր աճող սերնդին եւ որպես դաստիարակության մի մաս, եւ որպես հաճույք։
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Գեորգի Դանիելյանի «Միմինո» ֆիլմը։ Իմ կարծիքով ամեն իրեն հարգող հայ ու վրացի պետք է դիտի այս ֆիլմը, որն օժտված է կովկասյան մենթալիտետը բնութագրող նուրբ հումորով։
«Երեք գումարած երկու». ռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյան։ Անձամբ ես այդ ֆիլմն անգիր գիտեմ։ Ընդ որում, ամեն անգամ ես այն կրկին մեծ հաճույքով ու սիրով նայում եմ։ Միայն Ռոմայի (Անդրեյ Միրոնով) մի արտահայտությունը՝ «Ամեն կնոջ մեջ էլ ոստիկանին բնորոշ հատկանիշներ կան։ Սկզբում նա ասում է. «պետք չէ», իսկ հետո՝ «Հետեւեք ինձ»», շատ թանկ արժե։
«Ծառայողական սիրավեպ». դասական մի ստեղծագործություն՝ Էլդար Ռյազանովի լավագույն ֆիլմերից մեկը։ Տնօրեն Կալուգինայի եւ նրա ենթակա Նովոսելցեւի հուզիչ եւ անչափ ծիծաղելի սիրային մի պատմություն, որը ոչ մեկին չի կարող անտարբեր թողնել։
«Դու այստեղ-այնտեղ մի գնա, այլապես ձյունը գլխիդ կթափվի։ Լրիվ մեռած կլինես»... Եթե ինչ-որ մեկը դեռ չի տեսել «Հաջողության ջենտլմենները» ֆիլմը, ուրեմն դաժան ու ծանր մանկություն է ունեցել։ Ես պաշտում եմ այս ֆիլմը։ Ամեն մի արտահայտություն պարզապես անմահ թեւավոր խոսք է դարձել։ Բարի եւ հուզիչ մի ֆիլմ, որը պատմում է բանտից փախած դատապարտյալների մասին, որոնց վերադաստիարակում է մանկապարտեզի տնօրենը։
«Սեր եւ աղավնիներ». ռեժիսոր Վլադիմիր Մենշով։ Սովորական ռուսների կյանքի պատմություն։ Գյուղական միջավայրում ապրող մարդկանց կերպարները մարմնավորած դերասանները չեն կարող չհուզել Ձեր հոգիները...
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:36, 25 մայիսի
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին20:27, 25 մայիսի
Stand Up Level Up–ը նոր ձեւաչափ է հայկական հումորի դաշտում․ Stand Up–ի պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները19:42, 25 մայիսի
Wine Story. Գինու և կինոյի երեկո. ֆիլմի ժանրին համապատասխան խմիչքի ընտրություն14:45, 25 մայիսի
Սիրուշոն Մոսկվայում է․ երգչուհին Ռուսաստանում հանդես կգա համերգներով14:05, 25 մայիսի
Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երեւան13:17, 25 մայիսի
Բրյունետի համարձակ ու ոճային կերպարները՝ Superstar Illness նոր տեսահոլովակում12:14, 25 մայիսի
Լեդի Գագան հայտնվել է մեքենայի դետալով պատրաստված հանդերձանքով11:31, 25 մայիսի
«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)10:52, 25 մայիսի
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Հայաստանում է10:30, 25 մայիսի
Էլիզաբեթ Հերլին Christian Dior-ի ներքնազգեստով ցուցադրել է իր՝ տարիքին հակասող կազմվածքը09:00, 25 մայիսի
ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 24 մայիսի
Քելլի Ռոուլենդը հիացրել է ոսկյա կրծկալով նոր լուսանկարներով