Կիտրոնի եթերային յուղը (որը պատրաստվում է թարմ կիտրոնի կեղեւից) ունի վառ դեղին գունավորում եւ իհարկե, մի շարք օգտակար հատկություններ։ Այն կարելի է օգտագործել ոչ միայն խոհարարության բնագավառում՝ որպես անուշաբույր հավելում, այլեւ մի շարք կոսմետիկ գործընթացների ժամանակ։
Հայտնի է, որ բուսական յուղերը դեմքի խնամքի հիանալի միջոցներ են։ Կիտրոնի յուղը կարելի է օգտագործել ոչ միայն որպես առանձին դիմակ, այլեւ ավելացնել ծիրանի կամ դեղձի յուղի հիմքով պատրաստվող դիմակների մեջ եւ դրանով ավելի մեծացնել տվյալ դիմակի դրական ազդեցությունը մաշկի վրա. ի դեպ, դիմակի հիմքը ընտրելիս պետք է հաշվի առնել դեմքի մաշկի տեսակը, իսկ կիտրոնի յուղի 2 կաթիլը անհրաժեշտ է պարզապես ավելացնել Ձեր կողմից նախընտրելի դիմակի մեջ։
Պետք է նշել, որ կիտրոնի յուղը դրական ազդեցություն կարող է ունենալ բոլոր տեսակի մաշկերի վրա, բայց շատ չոր մաշկի դեպքում պետք է չափազանց զգուշավոր լինել։
Եթե ունեք յուղոտ մաշկը, ապա կիտրոնի յուղը կարող եք խառնել խաղողի սերմերի յուղով՝ կիտրոնի յուղի ազդեցությունն ավելի մեծացնելու համար։ Այս դեպքում դիմակը կօգնի Ձեզ մաքրել դեմքը, հեռացնել ավելորդ յուղը՝ պահպանելով մաշկի ջրային բալանսը։
Ծերացող մաշկի դեպքում, որպես դիմակի հիմք կարելի է ընտրել ձիթապտղի կամ դեղձի, ինչպես նաեւ ավոկադոյի եւ կոկոսի յուղ։
Եթե պարզապես ցանկանում եք սպիտակեցնել մաշկը, ապա հիանալի կլինի վերցնել չիչխանի յուղ՝ որպես դիմակի հիմք։
Կարելի է պատրաստել անգամ շատ ավելի բարդ դիմակներ։ Օրինակ, նորմալ մաշկի համար օգտակար կլինի հետեւյալ դիմակը. 15մլ. ձիթապտղի յուղի մեջ ավելացնում եք 1 կաթիլ կիտրոնի, բերգամոտի, վարդի եւ նարնջի յուղ։
Իսկ յուղոտ մաշկի համար. 15մլ. խաղողի սերմերի յուղին պետք է ավելացնել 1 կաթիլ կիտրոնի. նարդոսի եւ թեյի ծառի յուղ։
Աղբյուրը՝ Fancy
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)