Դժվար է ժամանակակից աղջկան պատկերացնել առանց շպարի։ Թեեւ նորաձեւություն թելադրող ոճաբանները մի քանի սեզոն է, ինչ խորհուրդ են տալիս անել «հրեշտակային» դիմահարդարում (դիմահարդարում՝ առանց դիմահարդրաման), այնուամենայնիվ, նույնիսկ այդ դիմահարդարման համար անհրաժեշտ է որոշակի միջոցառումներ անել։ Ցավոք, ոչ բոլոր աղջիկներն են կարողանում այդ միջոցառումները ճիշտ կատարել, արդյունքում՝ տուժում է դեմքի մաշկը։ Որպեսզի խուսափեք նման սխալներից, ներկայացնում ենք մասնագետի խորհուրդները, թե ինչպես է պետք ճիշտ դիմահարդարվել։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում կոսմետոլոգ Անահիտ Հարությունյանը բացահայտում է դիմահարդարման գլխավոր կանոններն ու սկզբունքները։
Եվ այսպես, դիմահարդարում կատարելիս անհրաժեշտ է պահպանել մի շարք կանոններ եւ պայմաններ: Դիմահարդարումը պետք է սկսել լավ լուսավորված սենյակում եւ միայն լավ մաքրված դեմքի վրա։ Տոնային բազան պետք է քսել դիմահարդարումից 10-15 րոպե առաջ, որպեսզի այն լավ ներծծվի մաշկի մեջ:
Չի կարելի դիմահարդարումը թողնել դեմքին գիշերը: Դեմքը պետք է մաքրել շպարը հանող լոսյոնով կամ կաթով: Երանգաքսուքն ընտրել մաշկի գույնից մի տոն բաց կամ մուգ:
Անահիտ Հարությունյանի կարծիքով՝ լավ կատարված դիմահարդարումը պետք է լինի նուրբ, գրեթե աննկատ:
«Կնոջ ամենամեծ գեղեցկությունը առողջ եւ խնամված դեմքի մաշկն է: Իր գեղեցկությամբ մաշկը կարող է փոխհատուցել մարմնի բոլոր թերությունները։ Նույնիսկ կատարյալ արտաքին տեսք ունեցող կինը հմայիչ չէ, եթե դեմքի մաշկը թորշոմած է, կոպիտ կամ թեփոտված»,-ասում է նա եւ հավելում, որ դեմքի մաշկը պետք է լինի նուրբ, հարթ մակերեսով, վարդագույն երանգի եւ առաձգական:
Քանի որ մաշկը աշնանը փոփոխվում է, անհրաժեշտ է որոշակի խնամք՝ սննդի կարգավորում, ճիշտ կոսմետիկ խնամք, բուժիչ դիմակներ` շաբաթը 1-2 անգամ։
Դիմակներ պատարստելու համար մասնագետը խորհուրդ տվեց օգտագործել հետեւյալ մթերքները՝
բանան, որը հանգստացնում է մաշկը, խոնավեցնում, հարթեցնում եւ փափկեցնում,
կիտրոն, որը նեղացնում է ծակոտիները,
կարտոֆիլ, որը հարթեցնում է մաշկը, շատ լավ է թարախային բշտիկների համար:
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին