«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

13 իր, որ յուրաքանչյուր նորաձեւ աղջիկ պետք է ունենա իր զգեստապահարանում

15:21, 3 սեպտեմբերի

Յուրաքանչյուր տարի նորաձեւության միտումները փոխվում են։ Մեկ նորաձեւ է այս իրը, մեկ՝ այն, եւ չես հասցնում զգեստապահարանդ համալրել նոր իրով, այն կորցնում է իր արդիականությունն ու տեղը զիջում մեկ այլ աքսեսուարի։ Սակայն, անկախ նորաձեւության միտումներից, կան իրեր, որոնք «չեն ենթարկվում» դիզայներների քմահաճույքներին եւ չեն կորցնում իրենց արդիականությունը նորաձեւության խելահեղ միտումների ֆոնին։ Ստորեւ ներկայացնում ենք 13 իր, որ յուրաքանչյուր նորաձեւ աղջիկ պետք է ունենա իր զգեստապահարանում։


1. Կոստյում։ Դասական կոստյումը, որն անչափ նորաձեւ է հատկապես վերջին մի քանի տարիներին, իրականում երբեք էլ չի դադարել արդիական լինել եւ չի էլ դադարի։ Այնպես որ, աշնան եւ գարնան համար ձեր զգեստպահարանում նման մի կոստյում ունեցեք, որը բնավ պարտադիր չէ համադրել նույն գույնի տաբատի հետ։

2. Սպիտակ վերնաշապիկ։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ ոճի հագուստ եք նախընտրում, ցանկալի է, որ զգեստպահարանի մի անկյունում դասական վերնաշապիկ ունենաք եւ նախընտրելի է՝ սպիտակ գույնի, որպեսզի կարողանաք համադրել այն ցանկացած հագուստի հետ։

3. «Մատիտ» կիսաշրջազգեստ։ Սա այն կիսաշրջազգեստն է, որը ե'ւ միշտ նորաձեւ է, ե'ւ կարելի է համադրել ցանկացած տիպի բլուզի հետ։ Երբեմն այն կարող է փոխարինել զգեստին։ Իսկ եթե այս տեսակի շրջազգեստը կրեք կարճ տոպերի հետ, ապա սուպերնորաձեւ կլինեք, քանի որ հենց այս տեսակի համադրությունը սեզոնի ամենահիթային համադրությունն է։

4. Բարձրակրունկներ։ Ի՞նչ նորաձեւ աղջիկ՝ առանց բարձրակրունկ կոշիկների, որոնք, չնայած նոր միտումներին, շարունակում են պահպանել իրենց արդիականությունը։ Բարձրակրունկները կնոջը նրբեղություն եւ շքեղ տեսք են հաղորդում։ Եթե ոչ ամեն օրվա համար, ապա տոների եւ միջոցառումների համար անպայման պետք է մեկ, երկու զույգ բարձրակրունկ կոշիկ ունենալ։

5. Սեւ զգեստ։  Դժվար թե մոլորակի վրա գտնվի մի նորաձեւ աղջիկ, ով չի լսել Կոկո Շանելի հայտնի պատգամի մասին, որ յուրքանչյուր աղջիկ իր զգեստապահարանում պետք է ունենա փոքրիկ, սեւ զգեստ։ Նման զգեստ ունեցող աղջիկները միանշանակ արդեն գնահատել են դրա առավելությունը. այն համադրելի է ցանկցած գույնի եւ տեսակի պայուսակի եւ կոշիկի հետ, դե, իսկ բազմազան եւ բազմագույն աքսեսուարներով ամեն անգամ այն կարելի է նորովի ներկայացնել։

6. «Բալետկա»։ Սխալ է կարծել, թե «բալետկաները» միայն դեռահասների կամ դպրոցական աղջիկների «մենաշնորհն» են։ Դուք հավերժ չեք կարող բարձրակրունկներ կրել, եւ, առաջին հերթին, բժշկական տեսանկյունից։ Ոտքերին մի փոքր հանգստություն տալու համար արժե երբեմն-երբեմն «իջնել» բարձրակրունկներից եւ «բալետկա» կրել։

7. Դասական տաբատ։ Նման տաբատները հարմար չեն ամեն օր կրելու համար, փոխարենը դրանք իդեալական են պաշտոնական միջոցառումների, երեկոների համար։ Ընտրեք մուգ կտորից կարված տաբատներ։

8. Ջինսից տաբատ։ Ջինսի մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է, սակայն ավելորդ չէ նշել, որ ցանկալի է դրանցից երկու գույն ունենալ՝ մուգ եւ բաց, որոնք կկարողանաք համադրել համապատասխան գույների բլուզների եւ աքսեսուարների հետ։

9. Սպորտային կոշիկներ։  Սպորտային կոշիկներն արդեն մի քանի սեզոն է՝ չեն իջնում պոդիումներից։ Եվ, եթե նախորդ սեզոններին անչափ նորաձեւ էին «սնիկերսները», ապա այս սեզոնի համար ընտրեք դասական կեդեր եւ սպորտային կոշիկներ։

10. Կաշվե բաճկոն: Կաշին իդեալական է նրբաճաշակությունը գնահատող աղջիկների համար։ Վերջին շրջանում այն դարձել է դիզայներների ամենասիրելի կտորը։ Այնպես որ, հենց այս աշնան համար արժե գնել կաշվե բաճկոն, որը հիանալիորեն համադրվում է ցանկացած ոճի հագուստի հետ։

11. Ձեռնապայուսակ։ Մի քանի տարի առաջ ձեռնապայուսակներ կարելի էր տեսնել միայն խնջույքների ժամանակ, իսկ այսօր դրանք ամենուր են։

12. Մեծ պայուսակ։ Որքան էլ փոխվեն պայուսակների միտումները, մեծ պայուսակը երբեք ավելորդ չի լինում։

13. Լեգինս։ Լեգինսները վերջին մի քանի տարում գրոհել են նորաձեւության աշխարհն ու չեն զիջում իրենց դիրքերը։ Շնորհիվ իրենց հարմարավետության, դրանք փոխարինում են տաբատին՝ թեթեւություն հաղորդելով այն կրողներին։ Լեգինսների առավելություններից է այն, որ դրանք կարելի է կրել զգեստների եւ երկար բլուզների տակից։

Շուշան Շատիկյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել