«Чай вдвоем» խմբի նախկին անդամ Ստաս Կոստյուշկինը, ով «Նոր ալիք» մրցույթում իր ելույթի ժամանակ ընկել էր Ալլա Պուգաչովայի վրա, առ այսօր զղջում է իր արարքի համար եւ նրա մոտ նյարդային խանգարումներ են առաջացել։
Հենց ելույթից հետո նա զանգահարել է իր ընկերոջը՝ Դենիս Կլյավերին, իսկ վերջինս ասել է.
«Գնա եւ ներողություն խնդրիր, այլապես կմտածեն, որ դիտմամբ ես արել։ Պրիմադոննան կփակի բոլոր քո ճանապարհները»,-խորհուրդ է տվել ընկերը։ Եվ այդ օրից ի վեր Կոստյուշկինը կանգնում էր հյուրանոցի, որտեղ ապրում էր Ալլա Պուգաչովան, դռների մոտ, կամ զանգահարում ու ներողություն խնդրում։ Բացի այդ նա սոցցանցերից մեկում կարդացել էր, որ 2006թ-ից Ալլա Պուգաչովան պայքարում է շաքարի դիաբետի դեմ, իսկ այդ հիվանդությունն ուժեղ հարված է հասցնում ոտքերին, իսկ Կոստյուշկինը ընկել էր հենց Ալլայի ոտքերի վրա։ Այսպիսով, Ալլա Պուգաչովայի պատճառով Ստաս Կոստյուշկինը նյարդային խանգարումներ է ձեռք բերել։
«Երբ դա տեղի ունեցավ, ես ամբողջ գիշեր չեմ քնել, քանի որ չգիտեի, թե ինչ վնաս եմ նրան պատճառել։ Այնուհետեւ, վերլուծելով կատարվածը՝ հասկացա, որ այնքանով է բախտս բերել, որ նրա առջեւում ոչ թե սեղան, այլ մի ամրացված տախտակ էր դրված։ Հետեւաբար, վնասվածքը այդքան էլ մեծ չէր լինի։ Արդյունքում պարզվեց, որ մի մեծ կապտուկ էր առաջացել Ալլա Պուգաչովայի ոտքին. ի դեպ, նույն «բախտին» արժանացել էր նաեւ Իգոր Կրուտոյի կինը։ Իսկ եթե այս հայտնի կնոջ վրա ամբողջ սեղանն ընկներ, ապա ես, հավանաբար, այստեղ Ձեզ նստած չլինեի, այլ Բուտիրկայում՝ անզգուշորեն սպանություն գործելու համար», Ստաս Կոստյուշկինի բառերը մեջբերել է «Экспресс-газета»-ն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին