Բոլոր նրանք, ովքեր մտահոգվում եւ խնամում են իրենց մաշկը, գիտեն, որ անհրաժեշտ է մաշկի բջիջներին եւ ծակոտիներին կանոնավոր մաքրել կեղտից, փոշուց, յուղային շերտից , որոնք կուտակվում են եւ թույլ չեն տալիս, որ մաշկը շնչի։ Բայց կան մաշկի սնուցման եւ մաքրման համար նախատեսված սկրաբեր, որոնք կարելի օգտագործել ցանկացած տեսակի մաշկի դեպքում։ Էպիդերմիսը կարող է չորանալ մի շարք երեւույթների պատճառով, բայց պետք է հիշել, որ ճիշտ խնամքի դեպքում կարելի է վերականգնել բջիջների ֆունկցիաներն ու բարելավել մաշկի վիճակը։
Վարունգով սկրաբ
Թարմ կես ավոկադոյի միջուկը պետք է առանձնացնել եւ շիլայանման զանգված ստանալ, իսկ կես վարունգը՝ քերիչով անցկացնել։ Այս երկու բաղադրիչներն անհարժեշտ է միախառնել՝ մի քիչ շաքարավազ, մեկ թեյի գդալ մեղր եւ ձիթապտղի յուղ ավելացնելով։ Սկրաբն արդեն պատրաստ է եւ կարելի է քսել դեմքին՝թողնելով մեկ-քառորդ ժամ, ինչից հետո խորհուրդ է տրվում մի անգամ եւս մի փոքր մերսել դեմքը եւ արդեն կարելի է դեմքը զգուշությամբ լվանալ։ Այս սկրաբը մաշկին թարմություն եւ փափկություն հաղորդելուց զատ, կմաքրի մաշկի մակերեսն ու կկարգավորի ջրային բալանսը։
Իմբիրով սկրաբ
Եղեգնաշաքարը պետք է մանրացնել եւ երկու ճաշի գդալ եղեգնաշաքարի մեջ ավելացնել մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ եւ նույնքան էլ մեղր։ Իմբիրի արմատները պետք է մանր քերիչով անցկացնել եւ վերցնել կես թեյի գդալի չափով։ Այս բաղադրատոմսի մեջ կարել է նաեւ անանուխի մի քանի տերեւ ավելացնել, որը բավականին ազդեցիկ է մաշկի գրգռվածության եւ քորի առկայության դեպքում։ Բոլոր բաղադրիչները պետք է մի լավ խառնել եւ մերսելով քսել դեմքի մաշկին։ Սկրաբը բավականին մեղմ ազդեցություն ունի, որի արդյունքում դեմքի արտաքին մակերեսը մաքրվում, թարմանում է եւ ազատվում թեփոտումից։ Այս սկրաբն անգամ կարել է օգտագործել մաշկային որոշ հիվանդությունների ժամանակ՝ մաշկի գրգռվածությունից, թեփոտումից եւ քորից ազատվելու համար։
Աղբյուրը՝ 3koketki.ru, Fancy
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին