«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Բյութի-խնամք. դեմքի մաշկի խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ «զինանոցը»

19:05, 5 սեպտեմբերի

30 տարեկանից բարձր յուրաքանչյուր կին ունի իր դեմքի խնամքի համար անհրաժեշտ «զենքերը»՝ կոսմետիկ միջոցները։ «Բյութի-զենքեր» անհրաժեշտ են ցանկացած կնոջր, քանի որ դրանք ինքնավստահություն են ներշնչում։ Դժբախտաբար հայուհիներն այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում իրենց մաշկի խնամքին՝ նախապատվությունը տալով դեկորատիվ միջոցներին, եւ հուսալով, որ դրանք կծածկեն մաշկի առկա խնդիրները։ Սակայն նույնիսկ ամենաթանկարժեք քսուքը չի կարող թաքցնել մաշկի թերությունները, առավել եւս դրան հարթ ու կատարյալ տեսք հաղորդել։ Եվ ահա այդ պատճառով ես որոշեցի առանձնացնել մի քանի միջոց, որոնք անհրաժեշտ է օգտագործել դեմքի մաշկը խնամելու համար եւ առանց դրա Դուք չեք կարող որեւէ դրական արդյունքի հասնել։

Մաշկի խնամքի ամենակարեւոր երեւույթը դեմքը մաքրելն է։ Շատ հայեր (նաեւ իմ ընկերուհիներից շատերը) քնելուց առաջ մոռանում են հեռացնել իրենց դիմահարդարումը, իսկ առավոտյան մի քիչ թարմացնելով այն՝ տանից դուրս են գալիս։ Սա ճակատագրական սխալ է, որը չի կարող բացասական ազդեցություն չունենալ։ Նույնիսկ եթե կինը չի շպարվել, նա միեւնույնն է, պետք է քնելուց առաջ մաքրի դեմքը, որպեսզի մաշկը կարողանա հանգստանալ եւ կրկին ռեգեներացիա կատարել։ Ես իմ նախապատվությունը տալիս եմ M.A.G ապրանքանիշի յուղերին։ Այն հիանալիորեն հեռացնում է շպարը եւ մաքրում դեմքի մաշկը։Նույն դրական ու լավ ազդեցությունն ունի նաեւ Natura Siberica ապրանքանիշի կաթը։ Դիմահարդարումը հեռացնելուց հետո ես ջրով լվանում եմ դեմքս, իսկ երբեմն էլ պարզապես ձիթապտղի յուղ եմ օգտագործում։

Դեմքի խնամքի համար անփոխարինելի է նաեւ դեմքի սկրաբը։ Վերջինս անհրաժեշտ է օգտագործել շաբաթական 2-3 անգամ՝ մաշկի մեռած բջիջներից ազատվելու համար։ Սկրաբի ընտրություն շատ կարեւոր է, քանի որ դրա կանոնավոր օգտագործման դեպքում կարելի է նաեւ ազատվել դեմքի սեւ կետերից։ Իհարկե, ընտրելիս պետք է հաշվի առնել նաեւ մաշկի տեսակը։ Անձամբ ես նախընտրում եմ Vichy եւ L'Occitane ապրանքանիշների արտադրանքը, քանի որ դրանք կանխում են մաշկի թեփոտումը՝ չվնասելով այն։

30 տարեկանից բարձր կինը պետք է անպայման օգտագործի արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների պաշտպանության համար նախատեսված քսուքներ (SPF)։ Պետք է հիշել, որ ամռան +30, +40 ջերմաստիճանի (կամ ձմռան ցուրտ եղանակային պայմանների ժամանակ) դեպքում ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են արմատական ազդեցություն ունենալ Ձեր մաշկի վրա։ SPF կրեմը քսելուց առաջ պետք է նաեւ շիճուկ օգտագործել, որը ոչ միայն ավելի կմեծացնի քսուքի ազդեցությունը, այլեւ այն շատ ավելի ուժեղ կոսմետիկ միջոց է։

Ես նախընտրում եմ օգտվել ֆրանսիական L'Occitane ընկերության Immortelle շարքի՝ անմեռուկի հիմքով պատրաստված կոսմետիկ միջոցներից։ Այս շարքի միակ «թերությունը» գինն է՝ 30000 դրամ։ Բայց նաեւ խորհուրդ եմ տալիս օգտագործել Avene կոսմետիկ միջոցը՝ ջերմային ջրի հիմքով, բայց այն շատ դժվարությամբ կարելի է գտնել մեր դեղատներում (բայց անհնար չէ)։ Նաեւ որակով եւ բավականին մատչելի (սկսած 5000) են Natura Siberica-ի առաջարկած կոսմետիկ միջոցները։

Իհարկե, դեմքի համար խնամքի միջոց գնելիս պետք է խորհրդակցել մասնագետի հետ, բայց պետք է հիշել, որ շոգ եղանակին պետք է անպայման խոսնավեցնող միջոցներ օգտագործել, իսկ ցուրտ եղանակին՝ սնուցող։

Եվ վերջապես, դիմակներ։ Այժմ այնքան շատ դիմակներ կան, որ անգամ դժվար է համեմատել։ Սակայն յուրաքանչյուր կնոջ «ռաղմաբազայում» ամենաքիչը երկու դիմակ պետք է անպայման լինի՝ սնուցող եւ խոնավեցնող։ Այս դիմակներն անհրաժեշտ է օգտագործել շաբաթական 2-3 անգամ։ Ես կառաջարկեմ օգտագործել L'Occitane ընկերության Immortelle շարքի դիմակները (120 դոլար), որոնք կարող են հրաշքներ գործել։ Այն օգտագործելուց հետո մաշկը դառնում է  հարթ ու փափուկ ինչպես նորածնինը։ Բայց կարելի է նաեւ համեստ միջոցներ ծախսելով էլ հասնել լավ արդյունքի։ Դեղատնից կարող եք գնել վիտամին Е-ի հաբեր, փշրել, մանրացնել եւ քսել դեմքին։ Արդյունքն ակնհայտ կլինի, անձնական փորձից եմ ասում։

Յուլիա Վարդանյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել