Ոչ մի, այսպես կոչված, լիդերշիփ դասընթաց չի կարող ձեզ սովորեցնել հաղթող կամ լիդեր դառնալ. դա կամ կա, կամ չկա: Սակայն փոխելով ձեր մտածելակերպը՝ միգուցե հաջողվի հասնել որոշ հաջողությունների:
Պարզվում է, որ հաղթողներ դառնում են ոչ միայն այն մարդիկ, ովքեր համառորեն գնում են դեպի հաղթանակ, այլեւ նրանք, ովքեր մտածում ու տրամադրում են իրենց հաղթելուն ու հաղթանակին ձգտելուն:
1. «Ռիսկի դիմեք». Հաղթողը երբեք արդյունքի չի հասնի, եթե հաղթելու մտադրություն չունենա: Նա պարզապես չի հասկանում, թե ինչի համար պետք է ջանքեր թափել, եթե վերջում իրեն ծափահարություններ ու հրավառություն չի սպասվում: Բայց հաղթողը պատրաստ է մեծ ռիսկի դիմել՝ հանուն վերջնական արդյունքի հասնելու համար: Հենց սրանով է հաղթողը տարբերվում պարտվողից:
2. «Համբերատար եղեք, եւ ամեն ինչ կկատարվի». Իհարկե, ներշնչանքը շատ կարեւոր գործոն է այս հարցում, բայց անհնար է որեւէ դրական արդյունքի հասնել, եթե հիմնվում ես միայն ոգեւորության վրա, որը ժամանակ առ ժամանակ հայտնվում, իսկ հետո կրկին անհետանում է:Հետեւաբար, հաղթողը, գիտակցելով այս ամենը, համբերատար է, մշտապես զգոն ու կարգապահ:
3. «Մի ամաչեք օգնություն խնդրելուց». Հաղթողները շատ լավ հասկանում են, որ օգտակար ծանոթություններն ու ճիշտ մարդկանց դիմելն ապահովում է իրենց հաջողության հասնելու 50 տոկոսը: Հենց այդ պատճառով նման մարդիկ պարփակված չեն իրենց մեջ եւ ունեն բավականին մեծ շրջապատ եւ պարբերաբար ընդլայնում են այն:
4. «Մտածիր, բայց մի մոռացիր գործելու մասին». Հաղթողները փորձում են արագ ու չկշռադատված որոշումներ չկայացնել, բայց երկար մտածել էլ պետք չէ, քանի որ հաղթողները գիտեն՝ որքան շատ է մարդը մտածում, այնքան ավելի է դժվարանում վճռական քայլեր կատարելը:
Իհարկե, այս մարդկանց ճանապարհին անկանխատեսելի դժվարություններ էլ են լինում, բայց հաղթողը դրանից չի ընկճվում, քանի որ դժվարությունները նրան միայն ուժ ու պայքարելու ցանկություն են տալիս:
5. «Գիտակցիր քո ուժեղ կողմերը». Հաղթողը շատ լավ գիտի իր ուժեղ կողմերը եւ հենց դրանց օգնությամբ կարողանում է հասնել իր բոլոր նպատակներին: Օրինակ, հաղթողը չի սկսի մի այնպիսի գործ, եթե հասկանում է, որ այն ի սկզբանե անհաջողության է «դատապարտված»:
6. «Ցանկացած խնդիր վերածիր հնարավորության». Անհաջողակները սովորաբար խնդրի մեջ միայն խնդիր են տեսնում, իսկ հաղթողները երկար ուսումնասիրելուց հետո հասկանում են, թե ինչպես կարելի է դրանից օգուտ քաղել: Եվ զարմանալին այն է, որ նրանք կարողանում են փոխել իրավիճակը՝ հօգուտ իրենց:
7. «Պատասխանատու եղիր քո ընդունած որոշման համար». Մարդն, ով իր որոշումների պատասխանատվությունը թողնում է ուրիշի ուսերին, չի կարող հաղթող կամ լիդեր դառնալ: Ուժեղ մարդը, ով հստակ գիտի թե ինչ է ուզում եւ ինչի է ձգտում, երբեք չի խուսափի պատասխանատվությունից:
Աղբյուրը՝ Женский журнал Клео.Ру
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար