Ժամանակակից աշխարհում բոլորը փորձում են խուսափել կարծրատիպերից եւ համընդհանուր ընդունված կանոններից: Նորաձեւությունը նույնպես մի բնագավառ է, որը պայքարում է ընդունված կանոնների դեմ: Սակայն շատ մարդիկ կարծում են, որ կան որոշ կանոններ, որոնք մշտապես արդիական են: Բայց իրականությունն այլ է. ժամանակը անընդհատ նորամուծություններ եւ փոփոխություններ է կատարում այս ասպարեզում:
Կոշիկն ու պայուսակը պետք է նույն գույնի լինել
Դժվար է ասել, թե ինչպես է ձեւավորվել այս միտումը (հավանաբար հնում գույների ու լայն ընտրանու պակաս է եղել), սակայն այն վաղուց ի վեր ոչ մի կապ չունի նորաձեւության հետ, եւ եթե ցանկանում եք մռայլ ու անհետաքրքիր լինել, ապա կարող եք հետեւել այս կանոնին:
Բայց եթե ցանկանում եք տարբերող եւ յուրօրինակ տեսք ունենալ, ապա պայուսակը համապատասխանեք զգեստի նախշերի կամ զարդերի հետ:
Չի կարելի երեքից ավելի գույներ համադրել
Այս կանոնն արդեն վաղուց արդիական չէ շատ ոճաբաններ ու դիզայներների համար հատկապես colourblocking անվանումը կրող նորաձեւության միտումի ի հայտ գալուց հետո:
Այս միտումը թույլ է տալիս ավելի հետաքրքիր ու յուրահատուկ տեսք ունենալ՝ թեկուզ մեկ գույնի, բայց տարբեր երանգների համադրությամբ:
Սպորտային կոշիկները պետք է միայն մարզասրահում կրել
Անցյալ տարի սպորտային կոշիկները մարզասրահներից «դուրս եկան» պոդիում: Այսօր Dior եւ Chanel նորաձեւության հայտնի տներն առաջարկում են սպորտային կոշիկներ «կյանքի համար»՝ առօրյա կյանքում հագնելու համար:
Մտածում եք որտե՞ղ եւ ինչի՞ հետ պետք է հագնել ու համադրել սպորտային կոշիկները. սա այլեւս խնդիր չէ, քանի որ այս հարցի լուծումը դիզայներն արդեն վաղուց գտել են:
Չի կարելի համադրել ոսկին եւ արծաթը
Կարելի է, այն էլ ինչպես... անգամ մի շարք ապրանքանիշներ զարդեր ու ժամանացույցներ են արտադրում հենց այս երկու մետաղների համադրությամբ:
Պայծառ ու փայլուն կտորներով կարված զգեստները միայն երեկոյան պետք է կրել
Այսօր երեկոյան եւ casual (առօրյա) ոճերի միջեւ սահմաններ գրեթե չկան, որը իհարկե, ձեռնտու է բոլոր աղջիկներին:
Գեղեցիկ «մատիտ» կիսաշրջազգեստը՝ զարդարված ոսկյա իրերով, կարելի է հագնել ոչ միայն աշխատանքի (համադրելով մի բլուզի կամ շապիկի հետ), այլեւ գիշերային ակումբ գնալիս (կարելի է միայն շապիկը փոխարինել տոպով):
Թմբլիկ կանայք չպետք է մարմինն ընդգրկող հագուստ կրեն
Մի շատ վատ մարդ խորհուրդ է տվել դիզայներներին ավելորդ կիլոգրամները թաքցնել պարկի կտորից կարված եւ ոչ հստակ ձեւ ունեցող զգեստների տակ: Շտապենք ասել, որ այս հնարքը երբեք էլ չի գործել եւ այժմ էլ արդիական չէ:
Ընդհակառակը՝ ավելի ձիգ ու գեղեցիկ տեսք ունենալու համար կարել է ընտրել «մատիտ» կիսաշրջազգեստ կամ խիստ ոճի տաբատ:
Սպիտակ հագուստ պետք է կրել միայն ամռանը
Իհարկե, զգեստապահարանում սպիտակ վերարկու ունենալը ստիպում է ձեզ ավելի ուշադիր լինել. այն կրելուց առաջ պետք է մի լավ մտածել ուր եւ ինչպես եք գնալու եւ այլ: Բայց այս ամենը զուր չի լինի, քանի որ դուք անկրկնելի, գայթակղիչ ու տպավորիչ տեսք կունենաք եւ կտարբերվեք մյուսների մռայլ կերպարներից:
Չի կարելի մեկ կերպարի մեջ համադրել տարբեր նախշեր
Մեկ look-ի մեջ մի քանի նախշեր համադրելը ցույց է տալիս ձեր «գրագիտության» մասին, որը ոչ բոլորն ունեն:
Հետեւաբար, մենք ձեզ խորհուրդ ենք տալիս համարձակ լինել ու դեմ դուրս գալ այս կանոնին, բայց իհարկե չմոռանալով չափի մասին: Ավելի նախընտրելի է սահմանափակվել մեկ գույնի տարբեր երանգների համադրությամբ:
Չի կարելի մերկ ոտքերով գնալ աշխատանքի կամ կարեւոր միջոցառումների:
Կարծիք կա, որ «լուրջ» միջոցառումներին չի կարելի մերկ ոտքերով ներկայանալ, եւ կանայք ստիպված կրում են զուգագուլպաներ՝ նույնիսկ եթե դրսում 30 աստիճան շոգ է:Մեր օրերում որոշ կանայք անգամ դիմում են «խորամանկության» եւ ավանդական զուգագուլպաները փոխարինում ցանցայիներով:
Բայց այսօր բոլորը «զիջողաբար են» մոտենում այս հարցին (եթե, իհարկե, ամեն ինչ չափի մեջ է):Եվ եւս մեկ կարեւոր հանգամանք. երեկոյան միջոցառումներին մասնակցելիս, ձեր զուգագուլպաները (որքան էլ դրանք որակով եւ թանկարժեք լինեն) տեսախցիկների լույսի ներքո սկսելու են փայլել, ինչը այնքան էլ գեղեցիկ չէ:
Աղբյուրը՝ Delfi
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը