Երեկ երեկոյան Մոսկվայում սպանել են Ալլա Պուգաչովայի, Ֆիլիպ Կիրկորովի եւ Կրիստինա Օրբակայտեի փաստաբանին՝ Տատյանա Ակիմցեւային։ 59-ամյա Ակիմցեւայի եւ 44-ամյա վարորդի մարմինները գտել են Մոսկվայի կենտրոնում, փաստաբանի մեքենայի մեջ։
Ինչպես հայտնել է Starhit պորտալը՝ փաստաբանը սպանությունից առաջ խոստովանել է, որ իրեն սպառնացել են։
«Օգոստոսի 18-ին մենք հանդիպեցինք նրա նոր գրասենյակում,-պատմել է պորտալի թղթակից Օլգա Պլատենեւան,- գրասենյակը դեռ կիսադատարկ էր, քանի որ նա վերջերս էր տեղափոխվել այնտեղ։ Այդ օրը Տատյանան զրուցել էր Ալլա Պուգաչովայի հետ։ Ի դեպ, նրանք արդեն 20 տարի է մտերիմ ընկերներ են։ Պուգաչովան եւ Ակիմցեւան միասին ապրել են Բերեժկիում (գյուղ՝ Սոլնեչնոգորսկի շրջանում), հետո Ալլա Բորիսովնան այնտեղից հեռացել է, բայց նրանց ընկերությունը շարունակվել է»։
Տատյանա Ակիմցեւան երկար տարիներ եղել է ոչ միայն Ալլա Պուգաչովայի, այլեւ Ֆիլիպ եւ Բեդրոս Կիրկորովների, Կրիստինա Օրբակայտեի, Եվգենի Պլյուշենկոյի եւ Յանա Ռուդովսկայայի փաստաբանը։
«Մենք պայմանավորվել էին մեկ անգամ եւս հանդիպել։ Սեպտեմբերի 3-ին նա զանգահարել էր ինձ, բայց ես չէի կարողացել պատասխանել հեռախոսազանգին...։ Ակիմցեւան խոստովանել է, որ դրանից առաջ սպանել էին իր գործընկերներից մեկին, իսկ հետո սպառնացել նրան»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում