Հնդկական կինոն 100 տարեկան է: Այդ կապակցությամբ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-ին մեկնարկել է «Հնդկական ֆիլմերի շաբաթը»: Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտանը, Չինաստանի դեսպան Թիան Չանչունը եւ այլք:
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբունը NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց, որ հնդկական կինոյի շաբաթը ավանդույթ է դառնում. այն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Երեւանում:
«Հնդկական կինոն կամ, ինչպես ասում են, Բոլիվուդը, այս տարի դառնում է 100 տարեկան, եւ այդ կապակցությամբ որոշեցինք նախաձեռնել այս միջոցառումը: Հնդկական կինոն նորություն չէ Հայաստանի համար: Շաբաթվա ընթացքում ցուցադրվելու է վերջին շրջանում նկարահանված չորս ֆիլմ, որոնց գլխավոր նպատակն է ժամանցը, ժամանցը եւ կրկին ժամանցը»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ իր սիրելի հնդկական ֆիլմերից է «Բոբին»:
Ինչպես նշեցինք, միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով NEWS. am STYLE-ի հետ զրույցում ասաց, որ իրեն հետաքրքիր է տեսնել, թե ինչ է փոխվել այս տարիների ընթացքում հնդկական կինոյում, որից նախարարը միայն բարի եւ դրական հուշեր ունի:
«Խորհդրային տարիներին հնդկական ֆիլմերը միշտ բարություն, դրական միջավայր եւ տրամադրություն էին բերում: Ժամանակին դրանք լուրջ դերակատություն ունեցան, քանի որ մարդիկ երեւի ուզում էին իրական կյանքում ստանալ իրենց երազածը, որոնք, ըստ էության, տեսնում էին հնդկական ֆիլմերում: Այսօր ինձ հետաքրքիր է հասկանալ, թե հարյուր տարի անց ինչպես է ձեւափոխվել հնդկական կինոն, ինչ է փոխվել կամ իր ավանդույթները ինչպես է պահպանել: Այս կինոշաբաթը հենց դրան է ուղղված, որպեսզի մենք ծանոթանանք ժամանակակից ֆիլմերին եւ հասկանանք, թե ինչ է կատարվել տարիների ընթացքում»:
«Հնդկական ֆիլմերի շաբաթ» ծրագրի շրջանակներում ցուցադրված առաջին ֆիլմը «Վիր եւ Զառա. սիրո պատմություն» ժապավենն էր, որը նկարահանվել է 2004 թվականին: Ֆիլմը պատմում է պակիստանցի քաղաքական գործչի աղջկա եւ հնդիկ օդաչուի սիրո մասին: Հնդկական եւս երեք ֆիլմ կշարունակեն իրենց հաղթարշավը «Մոսկվա» կինոթատրոնում:
Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները