«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երբ դուդուկը եւ դհոլը հայտնվում են կանացի ձեռքերում ու կարծրատիպեր կոտրում

15:25, 17 սեպտեմբերի

Աննա եւ Անահիտ Մխիթարյան քույրերը երաժիշտներ են։ Թվում է, թե յուրահատուկ ոչինչ չկա։ Գեղեցիկ, երիտասարդ աղջիկներ, ովքեր նվագում են, երաժշտություն են դասավանդում եւ պարզապես զբաղվում իրենց սիրելի գործով։ Իհարկե, եթե նայենք այս տեսանկյունից, ապա նոր բան չենք տեսնի, բայց քույրերին ճանաչողները հաստատ գիտեն, թե որն է նրանց յուրահատկությունը։

Մի քանի օր առաջ խմբագիրս ինձ տեղեկացրեց դուդուկ եւ դհոլ նվագող աղջիկների մասին, ես էլ շտապեցի հարցազրույցի, որովհետեւ նախկինում լսել էի նրանց մասին, բայց առիթ չէր եղել նրանց տեսնելու եւ զրուցելու։

Քույրերը երաժշտություն են դասավանդում Ավան համայնքի արվեստի դպոցում։ Աշնանային մի առավոտ պայմանավորվեցինք հենց այնտեղ հանդիպել։ Սովորության համաձայն՝ մի քիչ շուտ գնացի։ Եվ մինչ ուսումնասիրում էի դպրոցի նախասրահում կախված մանկական նկարները, ներս մտավ Անահիտը։ Ինձ համար մի փոքր դժվար էր պատկերացնել, թե ինչպես է այդ գեղեցիկ, փխրուն կառուցվածքով ու ձեռքերով աղջիկը դհոլ նվագում։ Ծանոթանալով՝ անցանք զրույցի բուն թեմային։

Անահիտը պատմեց, որ քույրը՝ Աննան, ով դուդուկ է նվագում, այդ գործով զբաղվում է արդեն հինգ տարի, իսկ ինքը քրոջը միացել է միայն երկու  տարի առաջ։ Աննան ավարտել է Երեւանի Ագրարային համալսարանի գենետիկայի բաժինը, սակայն մանկուց անչափ սիրել է հարվածային գործիքներն ու տարիներ անց միայն հասկացել, որ ժամանակն է միանալ քրոջը։

Քիչ անց ներս է մտնում Աննան, ով ի սկզբանե «այս ամեն ինչի մեղավորն է»։ Ի տարբերություն Անահիտի, Աննան երաժշտական կրթություն ունի: Ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան:

Երաժիշտ քույրերի հետ երկար զրուցում ենք իրենց անցած ուղու, հաղթահարած դժվարությունների մասին, որոնք քիչ չեն եղել՝ սկսած անծանոթների խեթ եւ զարմացած, նաեւ՝ քննադատական հայացքներից, վերջացրած՝ «գործընկերների» չկամությամբ եւ նախանձով։ 

Բայց այս ամենից Աննան եւ Անահիտը չեն ընկճվել, այլ հակառակը՝ հաստատուն քայլերով առաջ են շարժվել եւ իրենց գործունեության հինգերորդ տարում անհամբեր սպասում են առաջին տեսահոլովակին, որը նկարահանելը նույնքան դժվար է եղել, որքան իրենց ուղին: 

Աննան եւ Անահիտը խոստովանում են, որ այս ոլորտում կայանալը դժվար է եղել: Հանրության շրջանում, չգիտես ինչու, արմատացած է այն կարծրատիպը, թե դուդուկը եւ դհոլը տղամարդու գործիքներ են եւ միայն տղամարդկանց է հարիր նվագել դրանցով, սակայն, քույրերի կարծիքով, պարզապես մեր աչքը սովոր չէ հակառակին: Այս առումով, կարելի է ասել, Մխիթարյան քույրերը կարծրատիպեր են կոտրում:

Կարծրատիպեր են կոտրում, երբ իրենց կանացի նուրբ ու փխրուն ձեռքերով վերցնում են «տղամարդկային» գործիքներն ու նվագում, երբ հանդուրժում են շրջապատի ոչ բարյացկամ հայացքներն ու ծաղրանքները: Կարծրատիպեր են կոտրում, երբ նվագելով «տղամարդկային» գործիքներ, մնում են այդքան կանացի եւ գրավիչ, կարծրատիպեր են կոտրում, երբ դռնից ներս են մտնում եւ ես սկսում եմ մտածել, թե այդ գեղեցիկ, փխրուն կառուցվածքով ու ձեռքերով աղջիկներն ինչպես են նման գործիքներ նվագում, որովհետեւ երբեմն մենք մարդկանց դատում ենք ըստ նրանց մասնագիտության:

Աննան եւ Անահիտը համեստաբար նշում են, որ իրենք Հայաստանում միակ իգական սեռի ներկայացուցիչները չեն, ովքեր դուդուկ եւ դհոլ են գործածում: Իրենցից առաջ էլ եղել են կին նվագողներ ու դեռ կլինեն, պարզապես նրանց համարձակությունն ու կարծրատիպեր կոտրելու ցանկությունն է առաջ մղել, նաեւ սերը՝ երաժշտության եւ երաժշտական այդ գործիքների հանդեպ, իսկ եթե մի բան արվում է սիրով, ուրեմն դատապարտված է հաջողության:

Ի դեպ, տեսահոլովակի մասին: Երկար տարիների քրտնաջան աշխատանքից հետո Աննա եւ Անահիտ Մխիթարյանները նկարահանել են իրենց առաջին հոլովակը։

Քույրերը խոստովանում են՝ դժվար է եղել, քանի որ ամեն ինչ սեփական ուժերով են արել։ Իհարկե, օգնողներ էլ են եղել։ Քույրերը համագործակցել են Ջազ բենդի տղաների, ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանի եւ այլոց հետ, ում անունները չեն զլանում նշել ու շնորհակալություն հայտնել։

«Շնորհակալություն ենք հայտնում ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանին, ում շնորհիվ մեր աշխատանքը տեսանելի դարձավ հանրությանը:Կրկին անգամ շնորհակալ ենք գեղեցիկ, ինքնատիպ մեկնաբանության, ժող.ստեղծագործության եւ տեսահոլովակի՝ համահունչ լինելու համար: Ստեղծագործության ընտրության հարցում մեզ շատ օգնեց ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Արմեն Գրիգորյանը, որին նույնպես շնորհակալ ենք: Այս գործի կայացմանը իր ուրույն մասնակցությունն ունեցավ Խաչիկ Սահակյանը: Ուզում ենք նշել ստեղծագործությունը գործիքավորող Սամվել Հովհաննիսյանին, Արմեն Այվազյանին (քամանչա),Արսեն Միրզոյանին (թառ),Արման Ջալալյանին (հարվածային գործիքներ),Վարդան Առաքելյանին (բասս կիթառ), Երվանդ Մարգարյանին (շեփոր), Վահրամ Դավթյանին (տրոմբոն) եւ Արման Ավետիսյանին (միքս մաստեր SHARM STUDIO): Շնորհակալ ենք նաեւ տեսահոլովակում նկարահանված մեր երաժիշտ ընկերներին՝ Զարեհ Գալստյան, Հովհաննես Հայրիկյան, Էդգար Ասմարյան, Սամսոն Ղումաշյան....»։

Դե ինչ, զրույցը կայացած է, շնորհակալությունները՝ ասված, մնում է վայելել Մխիթարյան քույրերի առաջին տեսահոլովակը, որը ներկայացնում ենք ստորեւ.


 Շուշան Շատիկյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել