Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը իր «Սերը» բերել է Հայաստան: Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ նրա երկրորդ՝ «Սեր» ձայնասկավառակի շնորհանդեսը:
Նոր սկավառակում Սիբիլը համագործակցել է Ջիվան Գասպարյանի, Արա Գեւորգյանի, «Արեւներ» երգչախմբի, Անդրեի եւ հայ 15 այլ կատարողների հետ:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել նման երաժիշտների հետ: Ի դեպ, «Սերը» լույս է տեսել դեռեւս փետրվար ամսին եւ լայն ճանաչում ստացել Թուրքիայում: Մեզ հետ զրույցում Սիբիլն ասաց, որ իր թե’ առաջին սկավառակը, թե’ երկրորդը շատ դրական ընդունվեցին թուրքերի կողմից: Երգչուհին հույս ունի, որ այն կսիրվի նաեւ այստեղ:
«Հուսամ՝ կհավանեն: Իսկապես իմ սիրտն եմ դրել այս ալբոմի մեջ»,-ասաց նա՝ նշելով, որ նախընտրում է երգել հայերեն, որպեսզի նպաստի հայկական հնչյունների ու խոսքի տարածմանը Թուրքիայում:
Սիբիլի նոր ձայնասկավառկի շնորհանդեսին ներկա էր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով ողջույնի եւ շնորհավորական խոսք ասելուց հետո երգչուհուն պարգեւատրեց «Կոմիտաս» մեդալով, ինչից Սիբիլը չկարողացավ զսպել հուզմունքն ու արցունքները:
Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն