Երեւանում մեկնարկել է «Գրական տապան -2014» միջազգային փառատոնը, որի շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 19-ին, տեղի ունեցավ հանրահայտ գրող Մեգ Ռոսոֆի հանդիպումը ԵՊՀ ուսանողների հետ։
Ռոսոֆը ծնվել է 1956 թվականին՝ Բոստոնում, սակայն այժմ բնակվում եւ ստեղծագործում է Անգլիայում։ Նա իր առաջին գիրքը գրել է 48 տարեկանում։ Ռոսոֆը խոսոտանում է՝ իր մոտ ամեն ինչ ուշ է եղել։ 32 տարեկանում ամուսնացել է, 40-ում՝ ունեցել դստերը։
Ուսանողնեռրի հետ հանդիպման ժամանակ հայտնի գրողը կիսվեց գրելու արվեստի իր գաղտնիքներով։ Նա կարծում է, որ յուրաքանչյուր մարդւու միտք միանգամայն տարբեր է մեկ այլ մարդու մտքից։ «Անգամ եթե ձեր շրջապատում կան մարդիկ, ում հետ դուք կարծում եք, թե նույն կերպ եք մտածում, միեւնույն է՝ ձեր մտքերը տարբերվում են»,-ասում է Մեգ Ռոսոֆը։
«Երբ դուք պառկում եք քնելու, դուք սովորաբար երազում եք եւ երազում եք ոչ այն մասին, որ մի օր դպրոց կգանաք եւ այլն, այլ ավելի տարօրինակ բաների մասին։ Հենց դա է դառնում հետագայում գրողի ձայնը»,-նշում է նա եւ հավելում, որ իրեն գրելու համար միայն միտքը բավական չէ։
Գրողը հիշում է՝ շուրջ երկու տարի ոչինչ չի գրել, քանի դեռ այգում չի հանդիպել Միլա անունով մի շնիկի։ Բանն այն է, որ Ռոսոֆն իր նոր գրքի հերոսի համար մտքում հենց այդ անունն էր ընտրել, սակայն չէր շտապում միտքը գրքի վերածել։ Բայց երբ այգում իրեն է մոտեցել Միլա շնիկը, Ռոսոֆը հասկացել է՝ ժամանակն է նորից գրիչը ձեռքը վերցնելու։
Մեգ Ռոսոֆը շուրջ տասը գրքի հեղինակ է։ Նրա առաջին՝ «Ինչպես եմ հիմա ապրում» վեպը արժանացել է բազմաթիվ մրցանկաների։ Վեպի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։ Ռոսոֆի երկրորդ՝ «Ամեն դեպքում» վեպը 2007 թվականին արժանացել է Կարնեգի մեդալի։
Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին