Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, մայրաքաղաքի սրտում հավաքվել էին հազարավոր մարդիկ, ովքեր մեծ ոգեւորությամբ, երգիչների եւ պարային խմբերի հետ միասին, երգում եւ պարում էին՝ տոնելով Հայաստանի Անկախության 23-ամյակը:
23 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին` անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ եւ երկրի հետագա զարգացման անշեղ ուղի: Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ:
23 տարի շարունակ հայ ժողովուրդը շարունակում է մեծ շուքով տոնել իր անկախության տոնը: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Հանրապետության հրապարակում մեծ համերգ էր կազմակերպված, որտեղ ելույթ ունեցան Լեյլա Սարիբեկյանը, Մրոն, Ֆորշը, Արամոն եւ Էմմա Պետրոսյանը, Մհերը, Ներսիկ Իսպիրյանը եւ իր որդի Արաբո Իսպիրյանը, Սոֆի Մխեյանը,Անդրեն, Զարուհի Բաբայանը, Մաշա Մնջոյանը, Դավիթ Սասունցին եւ շատ այլ արտիստներ, ովքեր կատարեցին ինչպես հին, այնպես էլ նոր երգեր:
Նշենք, որ երեկ Անդրեի համար երկակի տոն էր՝ երգչին պարգեւատրեցին ՀՀ վաստակավոր արտիստի կոչումով:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է ֆոտոշարքը՝
Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար