Ցանկացած աղջիկ, ով իրեն նորաձեւ է համարում, պետք է անպայման դիտի այս ֆիլմերը։ Ավելին, այս fashion-ֆիլմերն արդեն վաղուց կանանց համար «աստվածաշունչ» են դարձել։ Այս հոդվածում կներկայացնենք հինգ լավագույն fashion-ֆիլմեր, որոնք երբեք չեն կորցնում իրենց արդիականությունն ու դեռ երկար ժամանակ չեն զիջի իրենց դիրքերը, քանի որ դրանցից շատերը մեծ ազդեցություն են ունեցել եւ մեր տատիկների, եւ մեզ վրա։ Սրանք այնպիսի ֆիլմեր են, որոնք օգնում են կանանց դուրս գալ սթրեսից, դեպրեսիայից եւ մոռանալ առօրյա խնդիրներն ու տխրությունը։ Դրանք օգնում են ոտքից գլուխ հայտնվել գեղեցկության ու նորաձեւության հմայիչ ու կախարդական աշխարհում։
Լավագույն հնգյակի առաջին հորիզոնականում հայտնվել է միանգամից երկու ֆիլմ՝ Օդրի Հեփբերնի մասնկացությամբ։ Այս կինը դարձել է ոճի ու նորաձեւության օրինաչափությունների խորհրդանիշ, քանի որ նրա կերպարներն ու նրբագեղ ոճը արդիական են մինչ այսօր։ Ի դեպ, Օդրի Հեփբերնի երկար ժամանակ եղել է հայտնի դիզայներ Յուբեր դե Ժիվանշիի ներշնչանքի աղբյուրը։
Յուրաքանչյուր աղջիկ, ով վստահ է, որ նա հասկանում ու հետեւում է նորձութւոյանը, ապա պարտադիր պետք է դիտի Հեփբերնի մասնակցությամբ ֆիլմերը։ Խոսքը վերաբերում է «Նախաճաշ Թիֆանիի մոտ» եւ «Զվարճալի մռութը» ֆիլմերին։ Չնայած առաջին ֆիլմը ընդհարպես նորաձեւության մասին չէ, բայց հերսուհու (Հոլի Գոլայթլի) զգեստներն արժե դիտել ու ուսումնասիրել, քանի որ յուրաքանչյուր կոստյումի ամեն մի դետալն ընտրված ու հատուկ մտածված է։ Բացի այդ, Հոլի Գոլայթլիի պատմությունը չի կարող անտարբեր թողնել որեւէ մեկին եւ չհուզել վերջինիս։ Սա մնայուն ու հավերժական արժեքների եւ գլամուրային մեգապոլիսում մոլորված աղջկա մասին պատմող մի ֆիլմ է։
Երկորդ ֆիլմը՝ «Զվարճալի մռութը», թեթեւ երաժշտական կատակերգություն է, որը պատմում է, թե ինչպես է գրախանութի վաճառողուհի Ջոն գրավում բարձր նորաձեւության աշխարհը։ Նրա կյանքն ամբողջովին փոխվում է, երբ նա հանդիպում է գլամուրային մի ամսագրի խմբագիր-լուսանկարչին։ Ի շնորհիվ Օդրիի եւ Ժիվանշիի գերազանց դերասանական խաղի՝ այս պարզ սյուժեն վերածվում է մի իսկական fashion-ֆիլմի։
Իմ հնգյակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մերիլ Սթրիփի մասնակցությամբ «Սատանան Պրադա է կրում» ֆիլմը։ Ըստ իս՝ այս ֆիլմի հաջողության գրավականը հենց Սթրիփի գերազանց խաղն է, քանի որ ողջ ֆիլմը կառուցված է՝ հիմնվելով հենց նրա վրա։ Հերոսուհին՝ Միրանդա Փրիսթալին, ում կերպարը փոխառված ու նմանեցված է ամերիկյան Vogue ամսագրի խմբագրին՝ Աննա Վենտուրին, շլացնում է իր ուժեղ բնավորությամբ ու ոճային կերպարներով։ Ասում են, որ շատ դիզայներներ խուսափել են աշխատել այս ֆիլմում, քանի որ վախեցել են զայրույթ առաջացնել Աննա Վենտուրի մոտ։ Ի դեպ, ֆիլմի նկարահանումների ժամանակ Վենտուրը տրամադրել է իր կոստյումները, որոնք մոտ 1 միլիոն դոլար արժողություն ունեն։ Ուստի, այս ֆիլմը անպայման պետք է դիտել...
«Սեքսը մեծ քաղաքում». նորաձեւության տեսանկյունից դիտարկելով՝ այս ֆիլմը հիանալի է եւ սերիալային, եւ ֆիլմի տարբերակով. երկուսն էլ պետք է անպայման դիտել, քանի որ դրանք պատմում են նորաձեւթյան օրինաչափությունների մասին։ Ասում են՝ անգամ այս ֆիլմի շնորհիվ կոշիկների Manolo blahnik ապրանքանիշի վաճառքի ծավալները 70%-ով աճել են, քանի որ ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Քերին, այս ապրանքանիշի մոլի երկրպագուն էր։ Քերին եւ իր ըկերուհիները կրում էին այնպիսի հայտնի ապրանքանիշների հագուստներ ու աքսեսուարներ, ինչպիսիք են՝ Prada, Dolce&Gabbana, Jimmy Choo, Chanel, Hermes Birkin, Oscar de la Renta եւ այլն։ Ամենաթանկարժեք հագուստներից մեկը դարձել էր Շառլոթի հարսանեկան զգեստը՝ Badgley Mischka-ից եւ Քերիի կապույտ զգեստը՝ Vivienne Westwood-ից։ Դրանք միանգամից սպառվեցին 56 հազար դոլարով։ Իսկ Քերիի Versace զգեստը, որով նա գնացել էր իր ընկերոջ հետ հանդիպման, արժեցել է 75 հազար դոլար...
Դե իհարկե, ոչ մի նորաձեւ աղջիկ չի կարող, ես կասեի չի համարձակվի, ժամանակ չտրամադրել եւ չդիտել նորաձեւության հիմնադիրներից ու ստեղծողներից մեկի՝ Կոկո Շանելի մասին նկարահանված «Կոկոն նախքան Շանելը» ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորը Աննա Ֆոնտեն է, իսկ գլխավոր դերում ՝ Օդրի Տատուն։ Ֆիլմում նկարագրվում է այն ժամանակահատվածը, երբ Գաբրիել Շանելը դեռեւս համաշխարհային համբավի չի հասել եւ իր կարիերայի սկզբնական շեմին է կանգնած։ Այս կինը կարողացավ փոխել աշխարհի պատկերացումները նորաձեւության մասին, հետեւաբար ֆիլմը պարտադիր պետք է դիտել եւ ինչու ոչ՝ գերագույն հաճույք ստանալ դրանից։
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների