«Ուրեմն, թիկնոցը դրել եմ, կախարդական փայտիկը դրել եմ»,-ինքն իրեն մրմնջում էր իմ ընկերուհին, եւ բավականին լրջորեն ասելով այս ամենը՝ հավաքում իր ճամպրուկը: Այն ժամանակ մենք ապրում էինք Մոսկվայում, եւ նա պատրաստ էր աշխարհի ծայրը գնալ՝ Հարի Փոթեր խաղալու համար: Այս ժամանակահատվածում՝ մոտ յոթ տարի առաջ, Ռուսաստանում բավականին արդիական էին այդպիսի «բեմադրությունները». սրանք փոքրիկ ներկայացումներ էին, որի շրջանակներում մի քանի մեծահասակ, բավականին խելամիտ մարդիկ հավաքվում էին մեկ տեղում, կատարում դերաբաշխում եւ սկսում խաղալ: Հարի Փոթերի «ներկայացումը» տեւում էր 3 օր: Իմ ընկերուհին 25 տարեկան էր, բայց խաղին մասնակցում էին նաեւ շատ ավելի հասուն (մոտ 50 տարեկան) մարդիկ:
Այդ ժամանակ ես չէի կարդացել այս գիրքը, եւ չէի դիտել ֆիլմը, պարզապես գիտեի, որ այն մի հրաշագործ տղայի մասին է: Ես ոչ միայն չէի կիսում ընկերուհուս խանդավառությունն ու սերը դեպի այս ստեղծագործությունը, այլեւ փորձառու կնոջ նման հեգնաբար քմծիծաղում էի, որն անգամ ղեկցվում էր խայթող խոսքերով ու դիտողություններով: Սակայն երբ վերջապես ձեռքս վերցրեցի այս գիրքն ու ընկղմվեցի Հոգվարթսի կախարդական աշխարհ, իմ ցինիզմն ու թերահավատությունը միանգամից զիջեցին իրենց դիրքերը, իսկ Ջոան Ռոուլինգը դարձավ իմ կուռքերից մեկը, ում առաջ ես կխոնարհվեմ մինչեւ կյանքիս վերջ:
Հայտնի է, որ Ռոուլինգը Հարի Փոթերի առաջին գիրքը գրել է ծայրահեղ աղքատության մեջ: Նա նյարդային խանգարումների ու կաթվածի շեմին էր, եւ այս հրաշագործ տղան փրկեց ոչ միայն իր ստեղծողին՝ կանխելով նրան ինքնասպանություն գործելուց, ինչի մասին խոստովանել է հենց ինքը՝ Ռոուլինգը, այլեւ շատ ու շատ մարդկանց: Բավական է հիասթափված ու հուսահատված մարդը մտնի այս գլխապտույտ կախարդական աշխարհ, երբ նրան շրջապատող ամեն ինչ մղվում է երկրորդ պլան: Այս գրքում ոչ մի փիլիսոփայություն, խորը հոգեվերլուծություն, թաքնված մտքեր չկան, բայց հենց դրանով էլ այն առանձնանում ու գրավում է ընթերցողին: «Հարի Փոթերի» առաջ գլուխ են խոնարհում ինչպես մեծ ինտելեկտի տեր մարդիկ, ովքեր սիրում ու նախընտրում են կարդալ դժվար ու խճճված իմաստ ունեցող գրականություն, այլեւ հեշտ ու էժան գրականության սովոր մարդիկ: Փաստորեն, Հարի Փոթերը միայնակ կարողացավ գրավել եւ երեխաներին, եւ մեծահասակներին. չէ որ մեզանից յուրաքանչյուրը երազել է կախարդական փայտիկի, թռչելու, առասպելական հերոսների մասին: Ռոուլինգն իր գրքում կարողացել է սինթեզել մարդկության երեւակայությունն ու երազանքը, որոնք ոչ մի ազգություն, կրոն, ավանդույթներ չեն ճանաչում: Չէ՞ որ մեզանից ամեն մեկի մեջ էլ Հարի Փոթեր է ապրում:
Ամոթով պետք է ասեմ, որ սկզբում դիտել եմ ֆիլմը եւ հետո կարդացել գիրքը: Սովորաբար նախընտրում եմ հակառակն անել, քանի որ վստահ եմ, որ կինոն սպանում է երեւակայությունը, եւ այն թույլ չի տալիս դիտողին զարկ տալ սեփական տեսողական երեւակայությանը: Բայց Հարի Փոթերի դեպքում այդպես չեղավ: Ես կարողացա ուրույն կերպով պատկերացնել Հոգվարթսն ու Հոգսմիդը, զգալ ֆիլմի շունչը, ձայները, հոտը: Բայց նշեմ՝ ճիշտ է, ֆիլմը լավ է ստացվել, բայց մեծապես զիջում է գրքին, հատկապես երբ նկարագրվում է Հոգվարթսի առօրյա կյանքն ու կենսակերպը: Հետեւաբար, ես բոլորին մշտապես խորհուրդ եմ տալիս, անգամ պնդում եմ, որ սկզբում կարդան գիրքը, եթե այն դեռ չեն ընթերցել: Բացի այդ, ֆիլմերում շատ դրվագներ բաց են թողնված, ինչի հետեւանքով ֆիլմի որոշ հատվածներ այնքան էլ պարզ ու հասկանալի չեն:
Ռոուլինգն իմ մեծ հարգանքին է արժանացել նաեւ այն բանի համար, որ նա կարողացել է ճիշտ ժամանակին ավարտել ստեղծագործությունը եւ այլեւս չշարունակել Հարի Փոթերի մասին պատմող առասպելը: Ինչպես խոստովանել է հեղինակը՝ սա այնքան էլ հեշտ որոշում չի եղել, բայց Հարի Փոթերը արժանի է նրան, որ իր կյանքը «սերիալ» չդառնա: Ըստ իս՝ Հարի Փոթերն այն «must read» գրքերից մեկն է, որը պետք է դառնա առաջին գիրքը ձեր երեխաների, եւ վերջինը՝ ձեզ համար: Մոգությունն ու կախարդանքը այսօր էլ առկա են, պարզապես պետք է հաղթահարել ձեր ներսում ապրող կախարդին, համարձակություն գտնել եւ կախարդական մի ճամփորդություն սկսել: Հավատացեք, Հոգվարթսի դարպասներն անմիջապես կբացվեն ձեր առաջ, իսկ շեմին կանգնած կլինի Դամբլդորը, ով կնայի ձեզ իր խորաթափանց հայացքով, ում աչքերը կշողան պայծառ լույսի ներքո...
Ռիտա Սկիտեր
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի