Վենետիկ, մեծ աղմուկ, բազմահազար լրագրողներ, ոստիկաններ... իսկ ի՞նչ է պատահել: Ոչինչ էլ չի պատահել, պարզապես 53-ամյա հայտնի դերասան Ջորջ Քլունին այսօր երեկոյան ամուսնանում է փաստաբան Ամալ Ալամուդդինի հետ: Բայց մինչ ամուսնությունը, Վենետիկում տեղի է ունեցել նրանց նախահարսանեկան շքեղ երեկոն. նման դեպքերում մեր հարեւանուհին, դիտելով հարսանեկան արարողությունը, կասեր «էլի մի հատ էլ տուն քանդող տարան»: Դե զգուշացիր Ջորջ. ճիշտ է, քո ընտրյալը հայուհի չէ, բայց լիբանանցի աղջիկներն էլ են շատ կրքոտ ու կրակոտ:
Այսպիսով, այս շաբաթ կկայանա խորհրդանշական այս արարողությանը, որին կմասնակցեն զույգի մտերիմ ընկերներն ու հարազատները, իսկ սեպտեմբերի 29-ին նախատեսված է պաշտոնական ամուսնության արարողությունը, որին ներկա կլինի նաեւ Հռոմի նախկին քաղաքապետը՝ Վալտեր Վելտրոնին:
Մի շարք հայտնի մարդիկ՝ Սինդի Քրոուֆորդն իր ամուսնու (Ռենդի Հարբեր), Մեթ Դեյմոնը՝ կնոջ՝ Լուչանո Բարոզոյի հետ, ինչպես նաեւ երգահան Սթիվ Լուկատերը, արդեն իսկ ժամանել են Վենետիկ:
Սինդի Քրոուֆորդն իր ամուսնու` Ռենդի Հարբերի հետ
Մեթ Դեյմոնը՝ կնոջ՝ Լուչանո Բարոզոյի
Հրավիրվածների թվում են նաեւ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին, Բոնոն, Սանդրա Բալոքը, Ջուլիա Ռոբերթսն իր ամուսնու հետ եւ այլն: Իր երաժշտական կատարումներով երեկան ավելի գեղեցիկ ու հմայիչ կդարձնի Լանա Դել Ռեյը:
Իսկ ուրբաթ օրը ժամանած հյուրերը մի լավ զվարճացել են Belmond Hotel Cipriani-ում՝ երկու նավակների վրա. մեկը՝ տղամարդկանց համար, մյուսը՝ կանանց:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ FlyFame.net, Splash,Getty, Xposure
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար