Կարծում ենք, որ Ամերիկա բացահայտած չենք լինի ձեզ համար, եթե հայտնենք, որ ոչ ճիշտ սննդակարգը կարող է մեծապես ազդել մարդու սեռական կյանքի վրա։ Իսկ ո՞ր մթերքներից պետք է հրաժարվել հանուն սեքսի եւ հանուն առողջ սեռական կյանքի։ Զարմանալի չէ, որ սննդակարգի անգամ փոքրիկ փոփոխությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ ձեր տոնուսի, մարմնի զանգվածի եւ դեմքի գույնի վրա։ Հենց այս պատճառով որոշել ենք ձեր ուշադրությանը ներկայացնել այն մթերքների ցանկը, որոնք պետք է բացառել սննդակարգից՝ սեռական հարաբերությունների վրա բացասական հետեւանքներ չառաջանալու համար։
Այսպիսով, ներկայացնում են ք մթերքներ, որոնք վատթարացնում են սեքսը.
Ալկոհոլ
Նկատել եք, որ բոլոր ռոմանտիկ ընթրիքները, որոնք «տեղափոխվում են» անկողին, ալկոհոլի օգտագործմամբ են սկսում։ Ոմանց համար երկրորդ բաժակը խիզախություն ձեռք բերելու, իսկ մյուսների համար՝ լիբիդոն բարձրացնելու լավ միջոց։ Եվ առաջինը, եւ երկորդը՝ առասպելներ են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Ալկոհոլի օգտագործումից հետո սեռական գրգռվածությունն ավելի է թուլանում, պակասում է զգայունությունը, ինչից էլ իհարկե, նվազում է օրգազմը։ Իսկ եթե ալկոհոլի չափաբաժինը մեծ լինի, ապա գործը սեքսին չի էլ հասնի։
Շատ միրգ օգտագործելը
Որպես կանոն, ռոմանտիկ ընթրիքը սկսում է մի համեղ ուտեստով եւ ավարտվում աղանդերով։ Բայց եթե ցանկանում եք ինտիմ հարաբերություններ ունենալ այդ երեկո, ապա պետք չէ շատ միրգ ուտել, քանի որ դրանից հետո ստամոքսում տհաճ փքվածության զգացում է առաջանում։ Հետեւաբար, հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա այդ վիճակում վայելել սեքսը եւ հաճույք ստանալ դրանից։
Արագ-սնունդ
Արագ-սնունդն ունի միայն մեկ առավելություն՝ կարիք չկա երկար կանգնել գազօջախի մոտ. պատվիրեցիր, երկու րոպե անց ուտեստը պատրաստ է։ Սակայն այս սնուդն կարող է նաեւ բացասական ազդեցություն ունենալ սեքսի վրա, քանի որ դրանց պատճառով արյան անոթներում, որոնք գտնվում են հեշտոցի եւ առնանդամի մեջ, «վահանակներ» են առաջանում, որոնք էլ խոչընդոտում են սեռական հարաբերություններին։ Բացի այդ, արագ սնունդը ավելորդ քաշի խնդիր է առաջացնում, որը կարող է ազդել ոչ միայն սեռական կյանքի, այլեւ մարդու մյուս օրգանների վրա։
Ապխտած մթերքներ
Խանութից գնված ապխտած մթերքներն իրենց մեջ ծխեցված հատուկ հեղուկ են պարունակում, որպեսզի պատրաստման գործընթացն ավելի արագ տեղի ունենա։ Բայց հենց այս հեղուկի պատճառով այս մթերքները կարող են բացասական ազդեցություն ունենալ ամորձինների վրա, ինչի արդյունքում խնդիրներ են առաջանում սեռական կյանքում։
Եւս մեկ անգամ ցանկանում ենք ասել, որ սննդակարգից է կախված մեր տրամադրությունը, առողջությունը։ Փորձեք ավելի ճիշտ սնվել, սպորտով զբաղվել, հրաժարվել վնասակար սովորություններից, եւ կնկատեք, որ այլեւս ոչ մի խնդիր չի լինի սեռական կյանքում։
Աղբյուրը՝ allformens.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը