ԽՈՅԵՐ
Այսօր ձեզ համար ստեզծագործական օր է: Ինչ-որ տարբերանշան մտածեք ձեր միության համար, գերբ նկարեք կամ հիմն հորինեք: Ստեղծագործելը ձեզ ավելի կմոտեցնի սիրելիի հետ, դուք կբացահայտեք միմյանց միանգամայն նոր կողմից:
ՑԼԵՐ
Մարդկանց վրա փորձարկումներ անելն օրենքով արգելված է, եւ լավ կլինի, որ այս մասին հիշեք միշտ, քանի որ այսօր ձեր մեջ կհայտնվի փոքրիկ սատանա, ով կցանկանա սիրախաղ անել կամ համբուրվել ինչ-որ մեկի հետ զուտ հետաքրքրությունից դրդված:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին վատ տրամադրություն կունենա, ու դուք կցանկանաք ամեն ինչ անել, որպեսզի նա ժպտա: Թեեւ, անգամ եթե նա լավ տրամադրություն ունենա, դուք միեւնույն է կցանկանք նրա համար ինչ-որ հաճելի բան անել:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր կարեւոր է, որպեսզի սիրելիի հետ շփվելիս դրսեւորեք հաստատակամություն: Դա ձեզ շատ պետք կգա, հատկապես սիրելիին ձեր կարծիքը հայտնելու կամ ձեր ճիշտն ապացուցելու համար: Եթե դուք ինքներդ վստահ չլինեք ձեր խոսքերի մեջ, ապա ինչպե՞ս նա կհավատա ձեզ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր մեծ է հավանականությունը, որ որեւէ սխալ կգործեք, որը լրջորեն կփչացնի սիրելիի հետ հարաբերությունները: Որպեսզի նման բան չլինի, աստղերը հուշում են ուշադիր լինել եւ չդիմել ռիսկային քայլերի:
ԿՈՒՅՍԵՐ
Սիրելիի հետ շփման մեջ մի փոքր խորամանկությունը չէր խանգարի ձեզ: Եթե չափից դուրս բարի եւ քնքուշ լինեք, նրան հետաքրքիր չի լինի ձեզ հետ շփվելը եւ նա միգուցե նախընտրի այլ շփում ուրիշի հետ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այն, ինչը ձեզ մանրուք եւ անցած բան է թվում, իրականում շատ կարեւոր դերկատարություն ունի սիրելիի հետ հարաբերություններում: Այսօր ստիպված կլինեք պարզել, թե որն է դա եւ սիրելիի հետ միասին որոշել՝ ինչպես վարվել դրա հետ հետագայում:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր սիրելիին շատ անհրաժեշտ կլինի ձեր աջակցությունը: Ամենակարեւորը ձեզ համար պետք է լինի նրա կողքին լինելը եւ թեկուզ մտովի բռնել սիրելիի ձեռքը այն պահերին, երբ նրան շատ դժվար է, տխուր եւ միայնակ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Եթե սիրելիին ինչ-որ բան խոստովանելու եւ նրա ներմանն արժանանալու կարիք ունեք, ապա ավելի լավ է դա անեք այսօր: Աստղերը հուշում են, որ այսօր համապատասխան օր է: Ձեր խոսքերը բուռն արձագանքի չեն արժանանա, իսկ ներողությունները կլինեն բարեհաջող:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Մի փոքր ժամանակ եւ գումար վատնեք եւ գտեք այնպիսի տիկնիկ, որը նման կլինի ձեր սիրելիին: Ի դեպ, եթե դեռ չեք գտել ձեր կեսին, ապա խաղալիք գնելուց հետո շատ հավանական է, որ դրա նման մեկին գտնեք:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ստիպված եք բարդ ընտրություն կատարել ձեզ համար շատ սիրելի անձանց միջեւ: Ձեր եւ նրանցից յուրաքանչյուրի միջեւ զգացմունքները այքնան տարբեր են, որ մեկնումեկի կորուստը ձեզ համար սարսափելի կլինի:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր տրամադրությանը իդեալական կերպով կհամապատասխանի 70-80-ական թվականների երաժշտությունը: Ի դեպ, սա վերաբերում է նաեւ ձեր սիրելիին: Այնպես որ, թող այն ուղեկցի ձեզ ամբողջ օրվա ընթացքում եւ հատկապես երեկոյան, երբ դուք միասին կլինեք:
Աղբյուրը՝ junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է