Valentino նորաձեւության տան դիզայներներն արժանի են ծափահարության, քանի որ սա ոչ միայն շոու էր, այլեւ գարուն-ամառ 2015 հավաքածուի գեղեցիկ ցուցադրություն։ Եվ այս հիացմունքը պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն մյուս ցուցադրությունների՝ Valentino պրետ-ա-պորտեն կարելի է հագնել իրական կյանքում եւ շատ հանգիստ դուրս գալ փողոց։ Բրավո։
Փարիզի Տյուիլրի այգում այս նորաձեւության տան դիզայներներ Մարիա Գրացիա Կյուրին եւ Պիեռ ՊաոլոՊիչոլին ներկայացրել են էթնիկ ոճով կարված իրենց ստեղծագործությունները։
Valentino-ի ready-to-wear նոր հավաքածուն ունի բվականին հետաքրքիր լուծումներ. այն հարուստ է բազմաթիվ բարդ նախշերով, վառ գույներով եւ գեղեցիկ ուրվագծերով։
Թեթեւ եւ թափանցիկ կտորից կարված զգեստները նրբորեն ընդգծում են մոդելների գեղեցիկ կազմվածքը. հակասական, բայց միեւնույն ժամանակ շատ ճիշտ համադրված ձեռագործ եւ ասեղնագործ հագուստներ, ուլունքներ, մեծ ու ընդարձակ նախշեր... այս ամենի շնորհիվ հավաքածուն վերածվում է իսկական արտ-ստեղծագործության։
Հավաքածուում հիմնականում շեշտադրված էին նուրբ ու պաստելային կապույտ, վարդագույն, մանուշակագույն եւ անգամ դեղին գույները։
Աշխատանքն այնքան նուրբ ու մանրակրկիտ է արված, որ դժվար է հասկանալ, թե հագուստները կամ ժանյակները իսկապես կարված են, թե ամրացված են հենց մոդելի մարմնի վրա։ Ի դեպ, նույն կերպ դիզայներներն աշխատել էին նաեւ ջինսե կտորների վրա՝ լայն տաբատների ծայրերը անկյունային պատկերներ կտրատելով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)