«Արցախի ձայներ» նախագծից հայտնի երգչուհի Օքսանա Բաբուրյանը, ով վերջերս ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը, շուտով պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ իր երկրորդ հոլովակը շատ է տարբերվելու առաջինից.«Շատ ակտիվ է լինելու, շատ»,-ասաց նա։
Երգչուհին այժմ զբաղվում է նաեւ հագուստի դիզայնով, ինչպես նաեւ պատրաստվում «Արցախի ձայներ»-ի հետ Ֆրանսիայում կայանալիք համերգային շրջագայությանը։
Օքսանան ամիսներ առաջ NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր, որ դեռ մտածում է երգիչ Մհերի ամուսնության առաջարկության մասին։ Այսօր նրա հետ զրույցում մենք հետաքրքրվեցինք, թե ինչ է փոխվել նրանց հարաբերություններում եւ ինչ է նա որոշել վերջապես պատասխանել Մհերին։
Հարցին ի պատասխան, Օքսանա Բաբուրյանն ասաց. «Մենք երկուսս էլ շատ դժվար ենք որոշում կայացնում։ Դա պայմանավորված է թե' հոգեբանությամբ, թե' զբաղված լինելով։ Այդ հարցը օդում է, եւ կա եւ չկա»,-նշեց երգչուհին՝ ընդգծելով, որ Մհերի հետ միայն լավ ընկերներ են։
Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որ կարողանա գրավել Օքսանային։ «Տղամարդու իմ իդեալը իմ հայրն է, ով շատ խելացի է, կարդացած եւ շատ առատաձեռն է։ Նրա օրը սկսվում է կարդալով, վերջանում՝ ընկերների հետ կյանքը վայելելով։ Ես շատ եմ սիրում գումար վաստակել եւ ավելի շատ ծախսել, շրջագայել ընկերների հետ, գեղեցիկ օրեր անցկացնել, եւ իմ ընտրյալը պետք է ընդունի այդ նախընտրությունները։ Այդ իսկ պատճառով՝ չեմ ուզում սխալվել»,-ասաց երգչուհին՝ հավելելով, որ իրեն դուր են գալիս «բոյով» տղաները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը