Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Ինչպես պետք է պահպանակ ընտրել

23:09, 7 հոկտեմբերի

Այն հարցին, թե ինչպես կարելի է ճիշտ պահպանակ ընտրել, պետք է ոչ թե հապճեպ, այլ մտածված պատասխան տալ։

Գաղտնիք չէ, որ այսօր պահպանակը մարդկանց անձնական հիգիենայի մի մասնիկն են։ Որպեսզի պահպանակը չխոչընդոտի լիարժեք հաճույք եւ բավարարվածություն ստանալու գործընթացին, պետք է ոչ միայն ճիշտ օգտագործել, այլեւ համապատասխան պահպանակ ընտրել։ Եկեք խոսենք, թե ինչպես է պետք պահպանակ ընտրել։

Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ նյութից է այն պատրաստված։ Նյութերը կարող են տարբեր լինել, բայց հիմնականում լատեքս է օգտագործվում։

Լատեքս. Լատեքսն ամենահաճախ օգտագործվող նյութն է։ Սակայն այն չափազանց զգայուն է եւ հեշտությամբ ենթարկվում է մեխանիկական վնասվածքների։ Բացի այդ, կան մարդիկ, ովքեր ալերգիկ են այս նյութից, հետեւաբար պետք է շատ ավելի ուշադիր լինեն, քանի որ միգուցե, դրա օգտագործման արդյունքում մաշկի վրա որոշ այտուցներ առաջանան։

Բայց կան նաեւ այլ նյութերից պատրաստված պահպանակներ։

Պոլիուրեթան. Այս նյութից պատրաստված պահպանակները կրկնակի ավելի դիմացկուն են, քան լատեքսի հիմքով պատրաստվողները։  Բացի այդ,  պոլիուրեթանը կարող է ընդունել մարմնի ջերմաստիճանը եւ կիպ գրկել մարմինը։

Տակտիլոն. Այս նյութը շատ նման է պոլիուրեթանին, բայց ունի առնանդամի տեսք ստանալու հատկություն, ինչն էլ նպաստում է բնական հաճույք ստանալ սեռական հարաբերություններից։

Պահպանակի հաստությունը 

Պահպանակները լինում են հաստ եւ բարակ։ Որոշ կայանք նախընտրում են բարակ պահպանակներ. չէ որ այդպես հաճույքն ավելի բնական է։ Բայց պետք է հիշել, որ բարակ պահպանակները շատ շուտ են պատռվում, հետեւավաբար օգտագործելիս պետք է շատ զգույշ լինել։

Ինչպես ընտրել պահպանակի չափսը

Պահպանակի ճիշտ չափսն ընտրելը շատ կարեւոր է եւ դրանով է պայմանավորված ոչ միայն սեքսի որակը, այլեւ պաշտպանվածության մակարդակը։ Չէ որ պահպանակը կարող է պատռվել, եթե չափսը համապատասխան չլինի։

Պահպանակի չափսը ճիշտ ընտրելու համար պետք է չափել առնանդամի երկարությունը եւ շրջագիծը (էրեկցիայի վիճակում)։ Նշենք, որ միջին չափսը համարվում է 18սմ. երկարությունը եւ 4սմ. հաստությունը։

Հավելյալ գործառույթներ

Հավելյալ գործառույթներ (ֆունկցիա) ունեցող պահպանակներ ընտրելը պայմանավորված է զույգի նախընտրություններով. եթե ցանկանում եք բազմազանություն մտցնել ձեր սեռական կյանքում, ապա կարող եք գնել նման պահպանակներ։

Ժամկետ եւ արտադրող

Պահպանակ ընտրելիս չպետք է մոռանալ ոչ պակաս կարեւոր հանգամանքների ՝ արտադրողի եւ ժամկետի մասին։ Խորհուրդ է տրվում գնել ավելի հայտնի ապրանքանիշների արտադրանքներ՝ Contex, Durex եւ այլն։ Դրանք, որպես կանոն, ավելի թանկ են, բայց շատ ավելի որակով։

Կարեւոր է նաեւ ժամկետը. պահպանակների պահպանման ժամկետը 5 տարի է (իհարկե, նախատեսված ու ճիշտ պայմաններում)։ Պետք է հիշել, որ միայն դեղատներում են հետեւում պահպանման պայմաններին ու ժամկետներին, հետեւաբար մասնագետները խորհուրդ են տալիս պահպանակ գնել միայն դեղատներից։

 

 

Աղբյուրը՝ Infowoman


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել