Լոսյոններն ունեն դրական ազդեցություն եւ ոչնչով չեն զիջում մազերի համար նախատեսված դիմակներին: Բոլոր կանայք էլ պետք է մազերի համար նախատեսված լոսյոններ օգտագործեն, քանի որ դրանք նախատեսված են մազերը մաքրելու, փափկացնելու եւ գլխամաշկը խոնավեցնելու համար։Պետք է նշել, որ սեփական ձեռքերով պատրաստված լոսյոնները ոչ միայն հավելյալ սնուցում են մազերը, այլեւ լիովին ամրացնում ու առողջություն են հաղորդում մազերին ու արագացնում դրանց աճը։
Իհարկե, այժմ խանութներում այնպիսի կոսմետիկ միջոցներ կարելի է գնել, որոնք կարող են փոխարինել տնական լոսյոններին, բայց մասնագետները պնդում են, որ բնական միջոցներով լոսյոններ կարելի է ստանալ միայն ինքնուրույն եւ տնային պայմաններում պատրաստելիս։Այսպիսով, ներկայացնում ենք մի քանի բաղադրատոմս՝ տնային պայմաններում մազերի համար նախատեսված լոսյոններ պատրաստելու համար։
Կոնյակով պատրաստված լոսյոն
Այս լոսյոնը պատրաստելու համար անհրաժեշտ է երկու ճաշի գդալ կոնյակը խառնել ձվի դեղնուցով եւ միատարր զանգված ստանալ։ Այս ամենից հետո լոսյոնը կարելի է արդեն քսել մազարմատներին եւ գլխամաշկին, ինչից հետո զգուշորեն լվանալ։
Կոնյակը, որը տաքացնում է գլխամաշկը, բարենպաստ ազդեցություն է ունենում մազերի ծայրերին, հետեւաբար դրա միջոցով կարելի է խթանել նաեւ մազերի աճը։
Սոխով պատրաստված լոսյոն
Այս լոսյոնը անփոխարինելի է նրանց համար, ովքեր մազաթափության կամ մազերի դանդաղ աճի խնդիր ունեն։
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է միջին չափսի սոխը մանրացնել, խառնել մեկ բաժակ ռոմի հետ, եւ թողնել մոտ մեկ օր։ Այս ամենից հետո անհարժեշտ է հեռացնել սոխի շերտերը եւ ստացված զանգվածը մերսող շարժումներով քսել մազարմատներին։
Ձվով պատրաստված լոսյոն
Այս միջոցը նույնպես ունի պատրաստման շատ հեշտ եղանակ. պետք է պարզապես հարել ձվի դեղնուցը եւ խառնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, ինչից հետո այն արդեն կարելի է քսել խոնավ մազերին։ Լոսյոնը 60-90 րոպե թողնելուց հետո մազերը պետք է օճառով եւ շամպունով լվանալ։
Աղբյուրը՝ Otvetin
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը