36-ամյա երգչուհի եւ մոդել ՆիկոլՇերզինգերը, ով վերջերս հայտնվել է բրիտանական InStyle ամսագրի շապիկին, կիսվել է իր գեղեցկության գաղտնիքներով։
Ինչպես է հաջողվում Նիկոլին մշտապես գեղեցիկ ու հմայիչ տեսք ունենալ։ Հարց, որը հետաքրքրում է բոլորին։
«Ես մեծացել եմ Լոս Անջելեսում, որտեղ, ինչպես գիտեք, հազարավոր աստիճաններ կան։ Ես բարձրանում էի Սանտա Մոնիկայի 369 աստիճանները եւ իջնում Ռունյոն կիրճ։ Բացի այդ, ես մեծ էներգիա էի վատնում իմ ելույթների պարային հատվածների ընթացքում. էլ չասած ուժային մարզումների եւ վարժությունների մասին, որոնք ես մշտապես կատարում են մաքուր օդի պայմաններում։ Սովորաբար մարզվում եմ շաբաթական մեկ-երկու անգամ, 20 րոպե։ Ես նաեւ սիրում եմ յոգայով զբաղվել»։
Նիկոլի մյուս կանոնը՝ սննդակարգին հետեւելն է։
«Ես նախընտրում եմ ծովամթերք, նեխուր եւ նուշ։ Ճաշի ժամին կարող եմ ուտել մեկ աման կանաչեղենով հարուստ աղցան, թյունոս ձուկ կամ հավի միս. կամ սենդվիչ։ Ընթրիքին սովորաբար պաստա կամ սուշի եմ ոտում։ Ես նաեւ խաշած ձու եմ սիրում, որը մի կտոր սեւ հացով հիմնականում ուտում եմ նախաճաշելիս։
Ինչպես բոլորս, Նիկոլը նույնպես ունի թուլություններ, եւ նա խոստովանել է այդ մասին։
«Ես սիրում եմ ֆիշ-ընդ-չիպս, աղանդեր, չիպսեր, որոնք կարող եմ ուտել շաբաթական մի քանի անգամ, սակայն փորձում եմ զսպել ինձ՝ հետեւեոլով առողջ սնվելու կանոններին»։
Այսպիսով, ոչ մի դժվարություն. սակայն բավական է նայել Նիկոլին, եւ կարելի է հասկանալ, թե ինչպես են օգնում նրան այս գաղտնիքները գեղեցիկ մարմին ունենալու հարցում։
Աղբյուրը՝ Daily Mail, Spletnik
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ