«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կինո-ուրբաթ. NEWS.am STYLE-ի ընտրությունը

22:09, 9 հոկտեմբերի

Անկեղծ ասած՝ առաջիկա կինո-ուրբաթն այնքան էլ ոգեւորող չէ, քանի որ մայրաքաղաքի կինոթատրոններն այս անգամ ներկայացրել են բավականին ստանդարտ ֆիլմեր։ Սակայն դրանցից մեկը, չնայած իր հասարակ սյուժեի, կարող է դրական տրամադրություն հաղորդել ձեզ։


Խոսքը վերաբերում է «Ալեքսանդրը և սարսափելի, շատ վատ, զզվելի ու ահավոր օրը» կատակերգությունը. գլխավոր դերում՝  Սթիվեն Քարել եւ Ջենիֆեր Գարներ։ Սյուժեն հետեւյալն է. արեւային մի պայծառ օր այնքան էլ բարեհաջող չի սկսվում11-ամյա Ալեքսանդրի համար։  Երեկոյան նրա բերանում եղած ծամոնն առավոտյան խճճված է լինում նրա մազերի մեջ։ Արթնանալուց հետո նա պատահաբար սայթաքում է եւ բլուզը գցում ջրով լի լվացարանի մեջ։ Նրա ընկերները հրաժարվում են գալ իր ծննդյան երեկոյին, քանի որ մտադիր են գնալ մեկ այլ երեկույթի։ Բացի այդ, Ալեքսը որոշում է Քիմիայի դասաժամին հրդեհել դասասենյակը։ Երեխան դժգոհում է իր դժբախտ կյանքից, բայց ծնողները չեն հասկանում նրան։ Եվ ծննդյան տորթի մոմերը փչելիս նրա գլխում ծագում է վրեժի գաղափարը՝ «թող վաղը նրանց համար իրենց կյանքի ամենասարսափելի օրը դառնա»... 

Ընդհանուր առմամբ ֆիլմում կա այն ամենը, ինչը վաղուց ծանոթ է բոլորին, եւ անկեղծ ասած՝ ֆիլմի երգիծանքը նույնպես լավագույնը չէ եւ դժգոհությունների տեղիք է տալիս։ Այնուամենայնիվ, սա հիանալի ֆիլմ է ողջ ընտանիքով դիտելու համար... հավատացնում եմ, որ երեխաները մեծ հաճույք կստանան այն դիտելիս։

Հերթական պատմությունը Դրակուլա արքայազնի մասին՝ ռեժիսոր Հարի Շորի մեկնաբանությամբ. ֆիլմն ասես համակարգչային խաղ լինի։ Ի տարբերություն Տրանսիլվանիայի տիրոջ մասին պատմող այլ ֆիլմերի, որոնք նկարահանվել են Բրեմ Սթոքերի գրքի հիման վրա, այս ֆիլմը նշված գրքի հետ ոչ մի կապ չունի։

Տրանսիլվանիայի տերը՝ երիտասարդ Վլադ Ցեպեշի հայրը, իր ժառանգին տալիս է թուրքերին։ Երեխան, մեծանալով ու դառնալով իսկական մարտիկ, գնում է հայրենիք եւ տիրանում գահին։ Բայց թուրքերը վերադառնում են եւ ըստ իրենց ավադության՝ տուրք են պահանջում՝ հազար տղա երեխա, այդ թվում՝ Վլադի հարազատ որդուն։ Այս ժամանակ Վլադը պայման է կապում գաղտնի ուժերի հետ եւ դառնում վամպիր՝ բացառապես ազնիվ դրդապատճառներով... 

Անձամբ ես նախընտրում եմ Դրակուլայի մասին պատմող դասական պատմության հիման վրա նկարահանված ֆիլմերը դիտել եւ կարծում եմ այս կինոնկարը հիմնականում նախատեսված է դեռահաս հանդիսատեսի համար...

Ուրբաթ երեկոն կարող են հետաքրքրացնել նաեւ ռուսական երկու կատակերգություն՝ «Խառը զգացմունքներ» եւ «Վերջին զանգ» ֆիլմերը։ Վերջինս ունի վերին աստիճանի պրիմիտիվ սցենար, որը լիովին համապատասխանում է իր անվանը, իսկ «Խառը զգացմունքներ» ֆիլմը «փրկում է» Ալեքսանդր Ռեւայի եւ Պյոտր Դերեւյանկոյի դերասանների պրոֆեսիոնալ խաղը։ 90-ականների աստղը (Ռեւա) եւ մի ձանձրալի բժիշկ (Դերեւյանկո) հայտնվում են վերակենդանացման բաժանմունքում եւ էլեկտրաշոկի ենթարկվելուց հետո սկսում են զգալ միմյանց. երբ նրանցից մեկի մոտ ցավեր են սկսվում, մյուսը նույնպես զգում է դրանք, երբ մեկը վախենում է, մյուսը նույնպես հայտնվում է նույն հոգեվիճակում։ Համամիտ եմ, սյուժեն այնքան էլ յուրօրինակ ու գրավիչ չէ, բայց ֆիլմը բավականին թեթեւ ու զվարճալի է ստացվել...

 

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել